ԱՄՆ-ի Կոնգրես է ներկայացվել Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրինագիծ
Աշխարհ
Մի խումբ հանրապետական սենատորներ Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել օրինագիծ, որը նախագահ Օբամային իրավունք կտա Ուկրաինայի կառավարությանը սպառազինություն մատակարարել: Փաստաթուղթը հինգշաբթի գրանցվել է Կոնգրեսի էլեկտրոնային բազայում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Ինչպես պարզաբանել է նախաձեռնության գլխավոր հեղինակ, Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի ավագ հանրապետական Ջեյմս Ինհոֆը, Օկլահոմայից, օրինագիծը նաև նախագահից պահանջում է Կոնգրեսին գրավոր հաշվետվություն տրամադրել ռազմավարության շարադրմամբ, ինչպես նաև յուրաքանչյուր 90 օրը մեկ իրազեկել այդ ռազմավարության կիրառման ընթացքի մասին:
Օրինագծի տակ իրենց ստորագրությունն են դրել 17 օրենսդիրներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ