Էկվադորն առևտրական համաձայնագիր կկնքի ԵՏՄ-ի հետ
Աշխարհ
Էկվադորը քննարկում է առևտրական համաձայնագրի կնքման հնարավորությունը Եվրասիական տնտեսական միության հետ (ԵվրԱզԷՍ): Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Նման հայտարարությամբ հանդես է եկել այդ երկրի արտադրության և զբաղվածության հարցերի նախարար Ռիչարդ Էսպինոսան՝ ամփոփելով էկվադորաբելառուսական համագործակցության հանձնաժողովի՝ Կիտոյում կայացած նիստի արդյունքները:
«Մենք նախնական վերլուծություն ենք սկսել Արտաքին առևտրի ոլորտում,որպեսզի պարզենք Բելառուսի և ԵՏՄ-ի հետ առևտրական համաձայնագիր կնքելու հնարավորությունը»,- էսպինոսայի խոսքը մեջբերել է Andes գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ այդ գործընթացը կարող է բավական երկար ժամանակ պահանջել, սակայն հնարավորությունների վերլուծությունն
արդեն ընթանում է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ