Ռուսաստանին «Միստրալներ» մատակարարելու պայմաններ դեռ չեն ստեղծվել. Օլանդ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանին «Մինստրալների» փոխանցման պայմանները դեռևս չեն իրականացվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Պայմանները դեռևս չեն մշակվել: Հուսով եմ, որ մի օր դրանք կիրագործվեն»,- ասել է Օլանդը՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հինգշաբթի երեկոյան, նույն հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը: Ըստ նրա՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև գործարքի իրականացումը շարունակում է կասեցվել՝ չնայած Մինսկի հանդիպման դրական արդյունքներին:
Ֆրանսիան պետք է փոխանցեր առաջին «Մինստրալը» Ռուսաստանին դեռ անցյալ տարի, սակայն դա չի արել՝ Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված: ՌԴ-ն քննարկում է դատարան հայց ներկայացնելու մասին որոշման հնաարավորությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ