Չինաստանի բանտում փոքրիկ քաղաք են կառուցել
Աշխարհ
Պեկինում գտնվող բանտում կառուցել են փոքրիկ քաղաք տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին: Դա արվել է այն բանի համար, որ բանտարկյալները, որոնք ուղղիչ հիմնարկությունում անցկացրել են ավելի քան 20 տարի, կարողանան ավելի արագ հարմարվել սոցիումի կյանքին:
Բանտում կառուցվել են ավտոբուսի կանգառներ, մետրոյի կայարան, բանկեր, գերշուկաներ և ինտերնետ-սրճարաններ:
Ուղղիչ հիմնարկության աշխատակից Լյան Չուն ճշտել է, որ ղեկավարությունը փորձել է ստեղծել տիպային քաղաք փոքրացված չափերով: «Բանտարկյալները հաճախ են դժվարություններ ունենում ազատ արձակվելուց հետո: Մենք այստեղ նրանց սովորեցնում ենք օգտվել բանկային քարտերից, ձեռքի հեռախոսներից և համակարգիչներից»,- պատմել է նա:
Լյան Չուն նշել է, որ պատժական հիմնարկության տնօրենությունը հուսով է, որ նման պրակտիկան կնվազեցնի այն մարդկանց բաժինը, ովքեր ազատ արձակվելուց հետո վերադառնում են հանցավոր գործունեության:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ