ՄԱԿ-ի ԱԽ-ը ԻԼԻՊ-ին եկամուտներ ստանալն արգելող բանաձև է ընդունել
Աշխարհ
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով արգելել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ), «Ան-Նուսրա ճակատ» և այլ ահաբեկչական կազմակերպություններին եկամուտներ ստանալ, հատկապես նավթի վաճառքից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ ընդունված բանաձևով բոլոր պետություններին կոչ է արվում կանխել և վերջ դնել ահաբեկիչների հետ ցանկացած ուղղակի և անուղղակի առևտրի, նրանց փրկագին չվճարել պատանդների համար և կանխել Իրաքի ու Սիրիայի մշակութային արժեքների առևտուրը:
ՄԱԿ-ի ԱԽ-ը նման գործողություններին մասնակցությունը գնահատում է որպես պաշտպանություն և աջակցություն ահաբեկչական կազմակերպություններին:
Միջազգային ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի իշխանությունները նավթի անուղղակի առևտուր են իրագործում ԻԼԻՊ-ի հետ, որն այդ ահաբեկչական խմբավորումն արդյունահանում է Սիրիայի և Իրաքի զավթած տարածքներում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ