«Մինսկի պայմանավորվածությունների իրականացման մեջ մեծ վստահություն չկա». Պորոշենկո
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վտահ չէ, որ բոլոր կողմերը կկատարեն նախօրեին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
«Երեկ Մինսկում միջազգային հանրության հզոր աջակցությամբ` ԵՄ մեր գործընկերների հետ բոլորովին հստակ դիրքորոշմամբ` հաջողվեց հասնել պայմանավորվածությունների, որոնք հուսադրում են, որ Դոնբասի իրադարձությունները շիկացած փուլից ի վերջո անցում կկատարեն քաղաքական կարգավորման վիճակին», - ասել է նախագահը:
Պետության ղեկավարը նաև նշել է, որ հույս կա, որ Դոնբասի իրավիճակը կբարելավվի. «Կրակի դադարեցում, սպառազինության դուրս բերում` հուսով եմ, որ հենց այդ ճանապարհը կբերի խաղաղություն», -հավելել է Պորոշենկոն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ