Նիգերիայում 21 մարդ է զոհվել գրոհայինների հարձակման հետևանքով
Աշխարհ
Առնվազն 21 մարդ է զոհվել Նիգերիայում «Բոքո հարամ» ծայրահեղական խմբավորման գրոհայինների զինված հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ծայրահեղականների առաջին հարձակմանն է ենթարկվել Աքիդա գյուղը: Այնտեղ գրոհայինները սպանել են 12 բնակիչների: Այնուհետև հարձակվել են մի քանի խանութների վրա և սպանել ինը մարդու:
Այդ երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչների տվյալներով` հարձակումների հետևանքով զոհվել է մեկ այլ գյուղի տասը քաղաքացի և մեկ զինծառայող: Ոչնչացվել են մի քանի տներ: Չադի կառավարական զորքերը հետ են մղել ռադիկալներին և ստիպել նրանց նահանջել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ