Օբաման հայտնել է, թե ինչ գաղտնաբառեր է կիրառել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ նախկինում իր թվային ռեսուրսների համար չափազանց պարզ գաղտնաբառեր է օգտագործել: Այդ մասին նա հայտարարել է Սթենֆորդի համալսարանում կիբերանվտանգությանը նվիրված գագաթնաժողովի ժամանակ, գրում է New York Daily News-ը:
Մասնավորապես, Օբաման նշել է, որ իր նախկին գաղտնաբառերի թվում են եղել 1-ից 7-ը թվերը՝ հերթականությամբ, ինչպես նաև password բառը, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է՝ գաղտնաբառ:
Նախագահը համակարգչային անվտանգության սեփական անփույթ վերաբերմունքի օրինակը բերել է այն նպատակով, որպեսզի ընդգծի նույնականացման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը:
Նրա կարծիքով՝ խելամիտ է տեղափոխվել նույնականացման այնպիսի նոր մեթոդների անցնել, ինչպես կենսաչափությունն է:
Օբաման կոչ է արել տեխնիկայով զբաղվող ընկերություններին կառավարության հետ կիսվել առաջացող կիբեր սպառնալիքների մասին տեղեկություններով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ