Սրճարանի սեփականատերն այցելուների ուշադրությունը գրավելու նոր միջոց է մտածել
Աշխարհ
Հարավային Կորեայի բնակիչ Լի Կվան-հոն որոշել է իր սրճարանի այցելուների թիվն ավելացնել ոչխարների միջոցով: Նա որոշել է Սեուլում «Nature Café» սրճարան բացել, որտեղ մի քանի ոչխար է պահում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է հայտնում nation-news.ru-ն:
«Ես լավ հնարավորություն եմ ընձեռում սրճարանի այցելուներին այս տարվա կենդանի խորհրդանիշների հետ շփվելու և նրանցից հաջողություն խնդրելու համար, և ես հուսով եմ, որ 2015թվականի խորհրդանիշներն ինձ հաջողություն կբերեն»,- նշել է նա և հավելել, որ սրճարանում ոչխարներին թույլ են տալիս կերակրել միայն անձնակազմի հսկողության ներքո՝ միայն սրճարանում գնված սննդով, հայտնում է kedem.ru-ն:
Սեուլի բնակիչ Լի Կվան-հոն հայտարարել է նաև, որ ոչխարի տարվա ավարտից հետո չի պատրաստվում բաժանվել կենդանիներից: «Նույնիսկ եթե այցելուների թիվը սկսի նվազել, միևնույն է ես չեմ բաժանվի նրանցից»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ