Յանուկովիչն իշխանությունից հեռացել է սեփական կամքով. Ջեն Պսակի
Աշխարհ
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն իշխանությունից հեռացել է սեփական կամքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Վիկտոր Յանուկովիչի ճակատագրի մասին խոսել են շաբաթ օրը Վաշինգտոնում: Նրան հիշելու պատճառը հանդիսացավ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն չի աջակցում իշխանափոխությունն այլ երկրներում հակասահմանադրական միջոցներով:
Ջեն Պսակիի խոսքով՝ դա «ամերիկյան քաղաքականության ավանդական սկզբունքն է», ցանկացած իշխանափոխություն «պետք է լինի ժողովրդավարական, սահմանադրական և խաղաղ»:
Հարցին՝ ժամանակին օրինական կերպով ընտրված Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն իշխանությունից հեռացել է ԱՄՆ-ի՞ աջակցությամբ, Պսակին պատասխանել է, որ դա չի համապատասխանում պատմական փաստերին. «Ուկրաինայի նախկին առաջնորդը հեռացել է սեփական կամքով»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ