89 տարեկան հասակում մահացել է Ferrero-ի սեփականատերը
Աշխարհ
89 տարեկան հասակում մահացել է Ferrero ընկերության սեփականատեր Միքելե Ֆերերոն: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը:
Ինչպես նշվում է, միլիարդատերը մահացել է երկարատև հիվանդությունից հետո Մոնտե-Կառլոյում՝ իր սեփական տանը:
Միքելե Ֆերերոն Իտալիայի ամենահարուստ մարդն է Forbes-ի վարկանիշով, որն ունի 17 մլրդ դոլարի կարողություն: Նրան են պատկանում Ferrero Rocher, Nutella և Kinder բրենդները:
Ֆերերոն գլխավորել է հոր կողմից հիմնված ընկերությունը 1957 թ.: Հիմա Ferrero Group-ը ղեկավարում Միքելեի կրտսեր որդի Ջովանին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ