ԱՄՆ-ում ձերբակալվել է 37 տարի առաջ բանտից փախած տղամարդը
Աշխարհ
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 64-ամյա տղամարդու, ով 37 տարի գտնվել է փախուստի մեջ: Այս մասին հաղորդում է The New York Daily News պարբերականը:
1977-ին Ուոլթեր Միլերը փախել է Հյուսիսային Կարոլինա նահանգի բանտից, որտեղ 30-ամյա պատժաժամկետն է կրելու բանկ թալանելու երկու փորձի համար: Այդ ժամանակից ի վեր նա ապրել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում՝ կեղծ անվամբ: 1985-ին փախստականն ամուսնացել է, ունի 4 երեխա: Նա աշխատում էր և պարբերաբար այցելում եկեղեցի: Այն մասին, թե որտեղ էր թաքնվում Միլերը, իմացել է միայն նրա քույրը:
Միլերը ձերբակալվել է հենց իր տանը: Վաղ առավոտյան նրա տուն են ներխուժել ոստիկանները և FBI աշխատակիցներ: Առաջիկա օրերին նա կկանգնի դատարանի առջև:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել