«Սահակաշվիլիի խորհուրդները կարող են «վտանգավոր լինել Ուկրաինայի համար»». Իվանիշվիլի
Աշխարհ
Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին «ափսոսանքի արժանի փաստ» է համարում Միխեիլ Սահակաշվիլիի նշանակումը Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշտոնում և այն կարծիքին է, որ Վրաստանի նախկին նախագահի խորհուրդները կարող են «վտանգավոր լինել Ուկրաինայի համա ր», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 14-ին հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին իր արտահաստիքային խորհրդական նշանակելու մասին, ինչպես նաև՝ հրամանագիր՝ նրան նախագահին առընթեր բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահ նշանակելու մասին: Նաև հայտնի է դարձել, որ Վրաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ (Սահակաշվիլիի իշխանության օրոք), խորհրդարանի պատգամավոր Դավիթ Սակվարելիձեն կգլխավորի Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոն, իսկ նրան տեղակալները կլինեն Վրաստանի արդարադատության ն ախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և Գիզո Ուգլավան:
«Դուք գիտեք, որ 2008 թվականի ողբերգության մեջ մեծ դեր են խաղացել Միխեիլ Սահակաշվիլիի սխալները, և այդ մարդուն խորհրդական են նշանակում Ուկրաինայում: Բնականաբար դա վտանգավոր է: Եթե նրանք («Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները) ՈՒկրաինայում շարունակեն գործել հին ոճով, իսկ Սահակաշվիլին այլ կերպ չի կարողանում, ապա դրան ուկրաինացիների հակազդումը սուր է լինելու»,- հայտարարել է Իվանիշվիլին վրացական «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ