Ավստրալիայի ԱԳ նախարարը հարցազրույց է տվել սմայլների միջոցով
Աշխարհ
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը BuzzFeed հրատարակությանը հարցազրույց է տվել՝ պատասխանների համար օգտագործելով բացառապես Emoji պատկերագրերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ավստրալիայի ԱԳ նախարարության ղեկավարը բնութագրել է բարկացկոտ սմայլով: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտին նա նկարագրել է վազող մարդու միջոցով, իսկ ԱՄՆ-ի հետ Ավստրալիայի հարաբերությունները նա համարել է հիանալի:
Բիշոպը սմայլների միջոցով հայտնել է, թե ինչպես է ինքը վերաբերվում միասեռ ամուսնություններին, պատմել է իր սիրած զբաղմունքների ու նաև այն մասին, թե ինչպես է իրեն պահում տոնուսի մեջ, ինչից է հարկադրված հրաժարվել և ինչպես է հանգստանում ծանր աշխատանքային օրվանից հետո:
Ջուլի Բիշոպը սոցցանցերի ակտիվ օգտատեր է: Մասնավորապես, վերջերս նա դիմել էր Twitter-ի օգտատերերին՝ խնդրելով օգնել գտնելու ականջօղը, որը նա կորցրել էր Սիդնեյի կենտրոնում հեռուստահարցազրույցից առաջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ