Չելյաբինսկի բնակիչները քաղաքի երկնքում երեք արև են տեսել
Աշխարհ
Չելյաբինսկի բնակիչները փետրվարի 17-ին քաղաքի երկնքում երեք արև են տեսել. նրանք դարձել են հազվագույտ օպտիկական երևույթի՝ հալոյի վկաները, որը կարելի է տեսնել ցուրտ ու պարզ եղանակի ժամանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ուրալում ցրտել է մինչև 23 – 25 աստիճան: Օդում գոյացել են սառցե ոչ մեծ վեցանիստ բյուրեղիկներ, որոնք հնարավոր չէ տեսնել անզեն աչքով: Դրանց միջով բեկվում են արևի ճառագայթները, ինչի հետևանքով ստեղծվում է հալոյի օպտիկական էֆեկտը»,- պատմել է Սվերդլովսկի մարզի գլխավոր օդերևութաբան Գալինա Շեպորենկոն:
Օդերևութաբանի խոսքով՝ հալոն ձմռանը կարող է հայտնվել մի քանի անգամ, բայց այդ երևույթը կանխատեսելը դյուրին չէ:
Սոցցանցերի օգտատերերը զետեղել են չելյաբինսկյան հալոյի լուսանկարները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ