Ավստրալիայի խանութներից առգրավվում են սառեցրած հատապտուղները, որոնք տարածում են հեպատիտ А
Աշխարհ
Ավստրալիայի մթերային խանութների վաճառասեղաններից արագորեն առգրավվում են սառեցրած հատապտուղները, որոնք դարձել են հեպատիտ А-ով մարդկանց հիվանդացության պատճառ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Երկրում գրանցվել է հեպատիտ А-ով վարակման արդեն 9 դեպք: Ընդ որում, միանգամից երեք նահանգներում՝ 4 մարդ հիվանդացել է Քվինսլենդում, 2-ը՝ Նոր Հարավային Ուելսում, և 3 մարդ՝ Վիկտորիա նահանգում:
Բժիշկներին հաջողվել է բավականին արագ պարզել, որ այս բոլոր վարակված մարդիկ կերել են Վիկտորիա նահանգում գտնվող «Փետիս ֆուդս» ընկերության սառեցված հատապտուղները:
Ընկերությունը մթերքի միայն տեղական դիստրիբյուտորն է. պտուղները աճեցվում ու սառեցվում են Չիլիում, իսկ փաթեթավորվում են Չինաստանում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ