Բայդենը և Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի արևելքում հրադադարի պահպանումը
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արևելքում ստեղծված իրադրությունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մամուլի համար Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը:
Պորոշենկոն ու Բայդենը զրույցի ընթացքում ուշադրություն են դարձրել «հրադադարի ռեժիմի խախտումներին, որոնք հաստատվել են ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության կողմից»: «Փոխնախագահը խստորեն դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը Դեբալցեվոյի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան հայտարարության մեջ նաև ասում է, որ «եթե Ռուսաստանը շարունակի խախտել Մինսկի պայմանավորվածությունները, այդ թվում նաև՝ փետրվարի 12-ին ստորագրված համաձայնագրերը, ավելի բարձր գին կվճարի դրա համար»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Պորոշենկոն կոչ է արել ԱՄՆ-ին՝ «իրագործել Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու համար նրան լրացուցիչ միջոցներ տրամադրելու վերաբերյալ նախորդ հայտարարությունները»:
Բայդենը նախագահ Պորոշենկոյին հավաստիացրել է Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության հարցում և նրա հետ պայմանավորվել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի միջև, ինչպես նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում մշտական կոորդինացման շուրջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ