Բայդենի գրկախառնությունը շփոթեցրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տիկնոջը
Աշխարհ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը սկանդալի կենտրոնում է հայտնվել երկրի պաշտպանության նոր նախարար Էշթոն Քարտերի տիկնոջ նկատմամբ իր պահվածքի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News-ին, անհարմար իրավիճակն ստեղծվել է Պենտագոնի ղեկավարի երդման ժամանակ, որը կայացել է փետրվարի 17-ին Սպիտակ տանը:
Երբ Քարտերն սկսել է շնորհակալություն հայտնել աջակցության համար, կողքին գտնվող Բայդենն իր մոտ է կանչել Ստեֆանի Քարտերին: Այն բանից հետո, երբ նա մոտեցել է և կանգնել նրա առաջ, փոխնախագահը ձեռքերը դրել է նրա ուսերին, իսկ Պենտագոնի ղեկավարը շարունակել է իր ճառը: Մի քանի վայրկյան անց Բայդենն ինչ-որ բան է շշնջացել շփոթված կնոջ ականջին: Զինվորական գերատեսչության ղեկավարի կինն ի պատասխան գլխով է արել:
Պաշտպանության նախարարի տիկնոջ հետ ևս մեկ կուրյոզային պատահար է տեղի ունեցել Սպիտակ տան մուտքի մոտ: Երբ նա դուրս էր գալիս ավտոմեքենայից, սայթաքել է ու ընկել, գրում է The Daily Mail-ը: Ծիծաղելով՝ կինը միացել է ամուսնուն, որը նրան սպասում էր աստիճաններին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ