Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազին Ֆինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջը Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է Արշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարան Ղարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1 «Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասին Զիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց Ֆրանսիային Քեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլը NBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ Բժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին 

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քննում է Սաակաշվիլիին արտահանձնելու Թբիլիսիի պահանջը

Աշխարհ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քննում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու Վրաստանի գլխավոր դատախազության պահանջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիտալի Կասկոն:

«Պահանջը քննության փուլում է: Կատարվում է էքստրադիցիոն ստուգում: Մենք չենք մերժել արտահանձնելու պահանջը և չենք բավարարել այն»,- նրա խոսքը մեջբերել է «Ուկրաինայի նորություններ» գործակալությունը:

Գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ վրացական կողմին պատասխանը կախված կլինի այդ ստուգման արդյունքներից: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Կասկոն չի բացառել, որ Սաակաշվիլիին արտահանձնելու պահանջը կարող է կապված լինել քաղաքական հետապնդումների հետ:

Նախօրյակին Վրաստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը «Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու միջնորդությամբ»: «Այն բանի կապակցությամբ, որ Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանքներ են առաջադրված և երկրում նրա նկատմամբ ներպետական հետախուզում է հայտարարված, Գլխավոր դատախազությոաւնը դիմել է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը՝ Ուկրաինայում Սաակաշվիլիին ձերբակալելու և նրան Վրաստանին արտահանձնելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Ցիբենկոն հայտարարել է, որ Սաակաշվիլիին Կիևում բարձր պաշտոնների նշանակելու մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշումն ուղղած չէ Վրաստանի դեմ և չի խանգարի երկու երկրների փոխհարաբերություններին: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 14-ին հրամանագրեր է ստորագրել Սաակաշվիլիին իր արտահաստիքային խորհրդական նշանակելու, ինչպես նաև նրան նախագահին կից բարեփոխումների կոնսուլտատիվ միջազգային խորհրդի նախագահ նշանակելու մասին: Դրանից հետո Ուկրաինայի դեսպանին կանչել են Վրաստանի ԱԳ նախարարություն՝ քննարկելու նշանակման հետ կապված հարցը:

«Ցանկանում եմ՝ ձեզ միանգամից ասել, որ Պորոշենկոն Սաակաշվիլիին իր արտահաստիքային օգնական է նշանակել՝ ելնելով ազգային շահերից: Բնականաբար, նա հաշվի է առել նրա մեծ փորձն ու բարեփոխումներ իրականացնելու, բանակն արդիականացնելու կարողությունը: Ուկրաինայի նախագահը վստահ է, որ իր որոշումն ուղղված չէ Վրաստանի և վրաց ժողովրդի դեմ, և դա խոչընդոտ չի դառնա երկկողմ հարաբերություններում»,- փետրվարի 16-ին հայտարարել է դեսպանը Վրաստանի ԱԳ նախարարության շենքից դուրս գալուց հետո:

Սաակաշվիլին Վրաստանը լքել է երկրի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնամուտի օրերին՝ 2013 թվականի նոյեմբերին, և այն ժամանակվանից չի վերադարձել հայրենիք՝ ընդսմին հրաժարվելով պատասխանել դատախազության հարցերին և համագործակցել հետաքննության հետ: Նրա նկատմամբ արդեն ներպետական հետախուզում է հայտարարված: Գլխավոր դատախազությունը նաև հայտարարել է Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ընթացակարգ սկսելու մասին: Վրաստանի գլխավոր դատախազությունը 2014 թվականին հեռակա կարգով Սաակաշվիլիին մեղադրանքներ է առաջադրել մի քանի քրեական գործերով, որոնցից մեկը վերաբերում է անձնական կարիքների համար շուրջ 5 մլն դոլար պետական միջոցներ վատնելուն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ըԾեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էՎան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համարՃապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ ReutersՋերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԽարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Միացյալ Նահանգներում մահապատժի է ենթարկվել երեք երեխաների դաժան սպանության մեջ դատապարտված տղամարդըԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելԼեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանող տասներեք մարդՆոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարությունԽաղաղության խորհուրդը կոչ է արել իրականացնել Թրամփի ծրագիրը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա ԱլավերդյանLadurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. ԴերձյանՎաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիսԱՄՆ-ն երեք ամսում չեղարկել է ավելի քան 6000 վիզա՝ «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակումՀայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Իրանի զինված ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքՊենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորինԱնհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ Սարգսյան
Ամենադիտված