Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազին Ֆինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջը Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է Արշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարան Ղարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1 «Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասին Զիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց Ֆրանսիային Քեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլը NBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ Բժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին 

Ադրբեջանին մեծ տնտեսական աղետ է սպասում

Աշխարհ

2015 թվականն Ադրբեջանի տնտեսության համար սկսվեց բացասական ցուցանիշներով: Համաշխարհային շուկաներում նավթի գների կտրուկ նվազումն ի չիք դարձրեց Ադրբեջանի իշխանությունների կողմից անընդհատ հորջորջվող' «նմանը չունեցող տնտեսական զարգացման մասին» հեքիաթները: Նավթի վաճառքի վրա հիմնված տնտեսությունը սկսեց քայքայվել հենց նավթի վաճառքի նվազման և արժեզրկման հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ ուղղակիորեն էներգակիրներից կախված ադրբեջանական տնտեսության փուչիկ լինելու մասին սկսել են խոստովանել նաև իրենք' իշխանությունները:

Դրա առաջին ապացույցներից մեկն այն է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է 2015 թվականի առաջին ամսում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), անցյալ տարվա նույն ամսվա համեմատ, 18,2 տոկոսով նվազելու մասին: Եթե անցյալ տարի հունվարին ՀՆԱ-ի' բնակչության յուրաքանչյուր շնչին ընկնող ծավալը կազմում էր 465,6 մանաթ, ապա այս հունվարին այն կազմել է 375 մանաթ: ՀՆԱ-ի անկումը Ադրբեջանում կապված է նավթի գնի նվազման հետ:

Հարցը չի ավարտվում միայն Ադրբեջանի տնտեսության' դեպի քայքայում գնալու մասին պաշտոնական խոստովանությամբ: Բանն այնտեղ է հասել, որ ադրբեջանական կառավարությունը կրճատել է նախարարություններին հատկացված բյուջեի 30 տոկոսը (պետբյուջեի 6 մլրդ մանաթ մասը): Ընդ որում, գաղտնի հանձնարարվել է, որ պետական կառույցներում զանգվածային կրճատումները պետք է ներկայացնել որպես «բարեփոխումներ», որպեսզի բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ չստեղծվեն: Բացի նավթարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններից, Ադրբեջանում զանգվածային կրճատումներ են սկսվել նաև պետական կառույցներում, որոշ նախարարություններ միացվել են իրար, բազմաթիվ պետական կառույցներ կամ վերացվել, կամ վերակազմավորվել են:

Թերթը գրում է, որ Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով «մեռյալ» վիճակում է հայտնվել անշարժ գույքի շուկան: Եթե ամեն տարի Ադրբեջանում 4-5 մլրդ դոլար ներդրումներ էր կատարվում անշարժ գույքի շուկայում, ապա այժմ այն գրեթե ամբողջությամբ կրճատվել է:

Ադրբեջանի տնտեսության անկման մյուս բացահայտ ցուցիչն էլ այն է, որ այդ երկրի ազգային արժույթը ևս սկսել է սրընթացորեն անկում ապրել, այն դեպքում, երբ 10 տարի շարունակ նավթային եկամուտների հաշվին այն համարվում էր քիչ թվով կայուն ցուցանիշներից մեկը:

Միայն հունվարին մանաթի կուրսը կայունացնելու համար Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է ծախսել: Ադրբեջանի կենտրոնական բանկը ստիպված է եղել նվազեցնել մանաթի' դոլարից կախվածությունը: Ադրբեջանի կենտրոնական բանկի երեկվա հայտարարությունից հետո այն մասին, որ ԿԲ-ն հրաժարվում է մանաթի կուրսը կապել դոլարի հետ, Բաքվի բնակիչները սկսել են զանգվածաբար ազատվել ազգային արժույթից:

Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ հայտնել են, որ բաքվեցիներն արդեն հասցրել են ձեռք բերել քաղաքի բոլոր փոխանակման կետերում եղած դոլարի և եվրոյի ամբողջ պաշարը: Բաքվում և Ադրբեջանի բոլոր շրջաններում արտարժույթի փոխանակման կետերը դադարեցրել են դոլարի և եվրոյի վաճառքը:

«Այս տարի Ադրբեջանին մեծ տնտեսական ալեկոծություններ, սոցիալական լարվածություն, զանգվածային գործազրկություն, բնակչության եկամուտների նվազում, մանաթի արժեզրկում և այլ նեգատիվ իրողություններ են սպասում: Մի խոսքով՝ 2015 թվականը իսկական «տնտեսական աղետ» է լինելու Ադրբեջանի համար»,- ահազանգում է թերթը:

Ուշագրավ է, որ աշխարհում հանրահայտ Saxo Bank բանկի արտարժույթի ռազմավարությունների բաժնի ղեկավար Ջոն Հարդին հայտարարել է, որ ադրբեջանական ազգային արժույթի' մանաթի ամրապնդումն անհնարին է այն իրավիճակում, երբ արտահանումից երկրի եկամուտը կարճ ժամանակում կրճատվել է գրեթե 50 տոկոսով:

«Այն դեպքում, երբ նավթի գները զգալիորեն նվազեն և երկար ժամանակ ցածր մնան, դա կարող է մանաթի ավելի մասշտաբային արժեզրկում պահանջել, քան Ադրբեջանի կենտրոնական բանկն է ծրագրում իրականացնել ներկայում, ինչի արդյունքում կարող է ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծվել»,- զգուշացրել է նա:

OPEK-ում Քուվեյթի ներկայացուցիչ Մուհամեդ աշ-Շաթթին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առաջիկա 5 տարվա նավթի գները չեն կարող հասնել մեկ բարելի դիմաց 100 դոլարի:

Փորձագետները կանխատեսում են, որ նավթի համաշխարհային գներն իջնելու են 40 դոլարից էլ ցածր մակարդակի և հայտնում, որ գների նվազումը տեղի է ունենում կանխատեսվածից ավելի սրընթաց:

Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նույամին վերջերս հայտարարել էր, որ «Նավթ արտահանող երկրներ» կազմակերպությունը (OPEK) չի նվազեցնելու արդյունահանումը, եթե անգամ նավթի գներն ընկնեն մեկ բարելի դիմաց 20 դոլարի մակարդակի:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայումս այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ըԾեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էՎան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համարՃապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ ReutersՋերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԽարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Միացյալ Նահանգներում մահապատժի է ենթարկվել երեք երեխաների դաժան սպանության մեջ դատապարտված տղամարդըԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելԼեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանող տասներեք մարդՆոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարությունԽաղաղության խորհուրդը կոչ է արել իրականացնել Թրամփի ծրագիրը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա ԱլավերդյանLadurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. ԴերձյանՎաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիսԱՄՆ-ն երեք ամսում չեղարկել է ավելի քան 6000 վիզա՝ «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակումՀայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Իրանի զինված ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքՊենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորինԱնհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ Սարգսյան
Ամենադիտված