Ադրբեջանի արտաքին պարտքն անցել է 6 միլիարդ դոլարից
Աշխարհ
Ադրբեջանի արտաքին պարտքի ծավալը կազմում է 6,4782 միլիարդ դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, virtualaz.org լրատվական կայքին հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը' նշելով, որ ՀՆԱ-ի համեմատ արտաքին պարտքը կազմում է 8.6 տոկոս:
Ադրբեջանի արտաքին պարտքի մարման ժամկետներն ըստ տոկոսների հետևյալն են' 7,3 տոկոսը մինչև 10 տարի, 60,2 տոկոսը' մինչև 10-20 տարի, 32,5 տոկոսը' 20-ից ավելի տարի:
Նշվում է, որ Ադրբեջանի արտաքին պարտքը գոյացել է հիմնականում Համաշախարհային բանկից, Ասիական զարգացման բանկից, Իսլամական զարգացման բանկից, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկից, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունից և այլ միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված վարկերի հաշվին, որոնք ուղղվել են տնտեսական բարեփոխումների ծրագրերին աջակցությանը, ենթակառուցվածքների վերանորոգմանն ու վերակառուցմանը, ինչպես նաև ճանապարհաշինությանը, տարածաշրջանների ջրով ապահովման, երկաթուղային տրանսպորտի ծառայությունների արդիականացմանը և այլն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ