Պորոշենկոն մեկնել է Դոնբաս` հատուկ գործողության գոտի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնել է Դոնբասի հատուկ գործողության գոտի: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:
«Նախագահը, իսկապես, մեկնել է Հակաահաբեկչական գործողության գոտի: Երեկոյան ծրագրվում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը»,- հայտնել են մամուլի ծառայությունում:
Ինչպես հաղորդել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, Պորոշենկոն մեկնել է «Բորիսպոլ» օդանավակայանից: Թռիչքից առաջ նա հայտարարել է, որ դեռ առավոտյան սկսվել է ուժայինների պլանային հետքաշումը Դեբալցևոյից: Նախագահի խոսքով՝ ներկայումս զինվորականների մեծ մասը դուրս է բերված, ընդ որում՝ նրանք դուրս են գալիս ամբողջ սպառազինությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ