ԱՄՆ-ն կնախապատրաստի 1200 զինվորի` ջիհադիստների դեմ պայքարի համար
Աշխարհ
ԱՄՆ-ն ընտրել է սիրիական ընդդիմության 1200 ներկայացուցչի, ովքեր կնախապատրաստվեն և կվերազինվեն ԻՊ-ի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, դերծովակալ Ջոն Կիրբիին:
Նրա խոսքով՝ որոնք մեջբերում է dpa գործակալությունը՝ ծրագրի վերջնական նպատակը՝ ապագա մարտիկներին վերազինելն է, որպեսզի «նրանք կարողանան վերադառնալ տուն և այնտեղ պաշտպանել իրենց հայրենակիցներին»:
Կիրբին չի նշել, թե արդյոք ընդդիմությունը կկարողանա ապավինել ԱՄՆ-ի գլխավորած հակաջիհադիստական կոալիցիայի օդային հարվածների աջակցությանը: Նա միայն հավելել է, որ ամերիկացիները կկարողանան «որոշակի պատասխանատվություն» զգալ իրենց կողմից վերապատրաստված մարդկանց համար:
Բոլոր ընտրվածները ևս մեկ ստուգում կանցնեն, մինչև նրանց հետ կսկեն աշխատել ամերիկացի հրահանգիչները: Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ վերապատրաստված զինվորները կպայքարեն իսլամիստների, այլ ոչ թե նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը