Հոնկոնգի նահանգապետը բնակիչներին կոչ է արել օրինակ վերցնել ոչխարներից
Աշխարհ
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Լյան Չժենինը շրջանի բնակիչներին կոչ է արել օրինակ վերցնել չինական օրացույցով Ամանորի խորհրդանիշից՝ Ոչխարից, որին ընդունված է համարել հեզ և համակերպվող կենդանի, որը հաշտ ապրում է մեծ խմբերով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Լուսնային օրացույցով Ամանորի առթիվ հրապարակած ուղերձում նահանգապետը հայտարարել է, թե անցած տարին մթագնվեց հակամարտություններով՝ նկատի ունենալով հանուն ժողովրդավարության անցկացված ակցիաները, որոնք մի քանի շաբաթ կաթվածահար էին արել քաղաքը:
Ուշագրավ է, որ բողոքի ակցիաների ընթացքում վարչակազմի ղեկավարին հաճախ պատկերում էին գայլի՝ ոչխարների երդվյալ թշնամու տեսքով՝ ցուցարարների պահանջները կատարելուց նրա հարաժարվելու համար, որոնք ձգտում էին հասնել Հոնկոնգում լիարժեք ընտրությունների անցկացման:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել