ԱՄՆ-ը հատուկ բանագնաց է նշանակել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում
Աշխարհ
ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում հատուկ ներկայացուցիչ և ռազմավարական կապերի համակարգող է նշանակել: Նա Ռաշադ Հուսեյնն է: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը:
«Հատուկ բանագնաց Հուսեյնը կգլխավորի մի շարք ամերիկյան նախարարությունների և գործակալությունների աշխատակիցների խումբը՝ ընդլայնելու համար միջազգային մասնակցությունն ու գործընկերությունը կոշտ ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաև աշխարհում ռազմավարական հակաահաբեկչական հաղորդակցությունների զարգացման նպատակով»,- հստակեցրել են Պետդեպում:
Հուսեյնը 2010-ից Իսլամական համագործակցության կազմակերպությունում եղել է ԱՄՆ հատուկ բանագնացը:
Ավելի վաղ նա աշխատել է որպես նախագահ Օբամայի խորհրդականի տեղակալ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել