«Նորմանդական քառյակն» ընդգծել է Մինսկի պայմանավորվածությունների կատարման խիստ անհրաժեշտությունը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցում ուշադրություն են դարձրել Մինսկի պայմանավորվածությունների կատարման խիստ անհրաժեշտությանը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Նշվում է, որ Մինսկում շփման խմբի կողմից հաստատված միջոցառումների փաթեթի իրականացման սկիզբը հնարավորություն է տվել նվազեցնել Դոնբասում մղվող պայքարի լարվածությունը, հանգեցրել է քաղաքացիների շարքերում զոհերի թվի նվազմանը:
Չորս երկրների ղեկավարները կարևորել են հրադադարի կայունության, սպառազինության դուրս բերման, ինչպես նաև ռազմագերիների վաղաժամկետ ազատ արձակման ապահովումը», - տեղեկացրել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել