ԴԺՀ-ի ղեկավար Զախարչենկոն Դեբալցևոյում վիրավորվել է դիպուկահարի կրակոցից
Աշխարհ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ Դեբալցևոյում նրան ոտքից վիրավորել է դիպուկահարը: Այս մասին հայտնել է lifenews.ru-ն:
ԴԺՀ-ի առաջնորդին բուժող բժիշկը խոստացել է, որ շուտով նա կկարողանա դուրս գրվել բուժհաստատությունից:
Մինչդեռ Զախարչենկոն ասել է, որ Դեբալցևոյի համար մղվող մարտերում, Ուկրաինան կորցրել է իր լավագույն միավորումները, և հիմա, առանց Վաշինգտոնի օգնության, պաշտոնական Կիևը չի կարողանա շարունակել փոխհրաձգությունը Դոնբասում:
«Թշնամին կրել է մեծ կորուստներ, երբ փորձում էր գրոհել Դեբալցևոն: Մեր ունեցած տվյալներով՝ մոտ երեք հազար Կիևի ուժայիններ են սպանվել»,- ասել է Զախարչենկոն:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին երեկոյան ԴԺՀ-ի ղեկավարը վիրավորվել էր Ուկրաինայի ուժայինների դեմ մղվող մարտերում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել