ԱՄՆ-ի երկնքում 220-կիլոգրամանոց ասուպ է այրվել
Աշխարհ
ԱՄՆ-ի բնակիչները ավելի քան 220 կիլոգրամ զանգվածով ասուպ են տեսել Նյու Յորքի, Օհայոյի, Փենսիլվանիայի և մի քանի այլ նահանգներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երկրի մթնոլորտում այրվող երկնային մարմնի տեսագրությունը մատչելի է Facebook-ում NASA-ի Meteor Watch պաշտոնական կայքում:
Երկնային մարմինը, NASA-ի տվյալներով՝ Երկրի մթնոլորտ է մտել Փենսիլվանիայի արևմտյան մասի երկնքում, իսկ այն կարելի էր դիտել Միացյալ Նահանգների տարածքի զգալի մասում՝ Ատլանտյան ափից մինչև Միջին Արևմուտք:
Օբյեկտի շարժանը հետևել են երեք խցիկներ: Այն տեղաշարժվել է Երկրի մակերևույթից շուրջ հարյուր կիլոմետր բարձրության վրա՝ վայրկյանում շուրջ 20 կիլոմետր արագությամբ: Ընդամենը NASA-ն մոտավորապես հարյուր հաղորդագրություն է ստացել թռչող օբյեկտի մասին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել