Անոմալ ցրտեր են հաստատվել ԱՄՆ-ի արևելյան տարածաշրջաններում
Աշխարհ
Անոմալ ցուրտ եղանակ է հաստատվել ԱՄՆ-ի արևելյան տարածաշրջաններում: Միջինատլանտյան նահանգներում օդի ջերմաստիճանն իջել է ըստ Ցելսիուսի 10-20 աստիճանով, ինչն զգալիորեն ցածր է փետրվարյան նորմայից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Չիկագոյում փակ են դպրոցները, ցրտի պատճառով ընդհատված է գնացքների երթևեկությունը երկրի հյուսիս-արևելքում: Մի քանի նահանգում գերազանցվել են ջերմաստիճանի բացասական ռեկորդները:
Ամերիկացի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին ցրտերը կարող են սաստկանալ Կանադայի կողմից մոտեցող ցուրտ ճակատի պատճառով:
Էքստրեմալ ցուրտ եղանակ է հաստատվել նաև Կանադայի Օնտարիոյի և Մանիտոբայի նահանգներում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)