Կիմ Չեն Ընը հանրությանը ներկայացել է նոր կերպարով, որը հիշեցնում է դերասան Ուիլ Սմիթին
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանրության առջև ներկայացել է նոր կերպարով՝ փոխելով սանրվածքն ու հոնքերի ձևը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կուսակցական նիստերից մեկի լուսանկարում, որը հրապարակել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, Կիմ Չեն Ընն ստորադրյալների առաջ է կանգնել նոր սանրվածքով, որը կարելի է անվանել «պլատֆորմ»: ԿԺԴՀ-ի առաջնորդի մազերն այնպես են սանրված դեպի վեր, որպեսզի ընդգծվի սանրվածքի տափակ կատարը՝ կարծես գլխին գլխարկ է դրված, նշել է Vox լրատվական պորտալը:
Ըստ որում՝ սանրվածքն ընդգծվում է լիովին սափրված քունքերով: Արտաքին տեսքում փոփոխությունները լրացրել են ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ մինչև կեսը սափրած հոնքերը:
People հանդեսը նկատել է, որ Կիմ Չեն Ընի նոր սանրվածքը նման է հոլիվուդյան հայտնի դերասան աֆրոամերիկացի Ուիլ Սմիթի սանրվածքին: Հանդեսը կողք-կողքի հրապարակել է նրանց լուսանկարները՝ համեմատելու համար: Միակ բանը, որը ԿԺԴՀ-ի առաջնորդի արտաքին տեսքում չի փոխվում, «ֆրենչ» ավանդական կոստյում-բաճկոնն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը