Շվեյցարիայում գնացքներ են բախվել միմյանց. կան տուժածներ
Աշխարհ
Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Ցյուրիխ քաղաքում միմյանց է բախվել երկկու գնացք: Որոշ տեղեկություններով՝ գնացքները եղել են ուղևորատար: Նախնական տվյալներով՝ տուժել է 49 մարդ, փոխանցում է France Info-ն:
«Դա տեղի է ունեցել առավոտյան, վթարը բավականին լուրջ է»,- հայտնել է ոստիկաններից մեկն Agence France-Presse գործակալությանը:
Հաղորդվում է, որ վագոններից մի քանիսը շրջվել են, դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Միջադեպի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Պատահարի հանգամանքները ճշտվում են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը