Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը վերականգնված է
Աշխարհ
Ռազմավիրական ճանապարհը, որը փետրվարի 17-ից փակվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, փետրվարի 20-ին Երեւանի ժամանակով ժամը 13:00-ից բաց է տրանսպորտի երթեւեկության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունում:
«Երթևեկությունը վերականգնված է Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից: Տրանսպորտն սկսել են բաց թողնել ըստ այն հերթի, որը գոյացել է փակման պահից՝ փետրվարի 17-ից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Սահմանի փակման պահից ի վեր «Վերին Լարս» անցակետում կուտակվել է շուրջ 500 ավտոմեքենա:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել