Եվրախումբը երկարաձգել է Հունաստանի ֆինանսական օգնության ծրագիրը
Աշխարհ
Եվրախումբը և Հունաստանը ձեռնարկել են առաջին քայլը ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար, որը ստեղծվել է Աթենքի ֆինասական օգնության ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ուրբաթ օրը երեկոյան եվրագոտու 19 երկրներ ֆինանսների նախարարների հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել երկարաձգել ծրագրի գործողությունը չորս ամսով:
Ինչպես հայտնել է ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը` Հունաստանում նախատեսվում է հեռահար բարեփոխումներ իրականացում, որոնք ուղղված են տնտեսության մեջ իրական խնդիրների վերացմանը:
Եվրախմբի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, նա հայտարարել է, որ հանդիպումը հաջողությամբ է պսակվել, սակայն դրա համար անհրաժեշտ էր լուրջ ջանքերի գործադրում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել