Արևմուտքը դիտարկում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը. Քերրի
Աշխարհ
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դիտարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը և ՌԴ վարքն անընդունելի համարում միջազգային հանրության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա Նովոստին», այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«ԱՄՆ-ը չի պատրաստվում խաղալ այդ խաղը (լսել Ռուսաստանին): Դաշնակիցների հետ մենք դիտարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Ռուսաստանի վարքն ընդհանրապես չի համապատասխանում միջազգային հանրության սկզբունքներին»,- Լոնդոնում հայտարարել է Քերրին' մեկնաբանելով Ռուսաստանի քաղաքականությունն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում:
Արևմտյան երկրները 2014 թվականի գարնանից արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի քաղաքական գործիչների, գործարարների և ընկերությունների հանդեպ' Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի դիրքորոշման պատճառով:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել