Ամեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի Լիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանը Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել է Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոց Microsoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. Օհանյան Հարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախը Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով 

Թուրքական շաբաթ. նախընտրական խմորումներից մինչև պոլսահայերի առջև ծառացած նոր մարտահրավերներ

Թուրքիա

Թուրքիայում նախընտրական խմորումները, Հայոց ցեղասպանությանն ընդառաջ պաշտոնական Անկարայի ակնկալիքները գերտերություններից, պոլսահայերի առջև ծառացած խնդիրներն այս շաբաթ Թուրքիայի ներքաղաքական օրակարգը պայմանավորող կարևոր հարցերից էին: «Արմենպրես»-ը հետևել է այս իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Այս շաբաթ ևս Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով դարձել է երկրում նախագահական կառավարման համակարգ ձևավորելու ջատագովը, նորից հայտարարեց երկրի կառավարման ձևը փոխելու իր մտադրության մասին: Նրա համոզմամբ՝ հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կառավարման ձևը փոխելու հնարավորություն են: Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիայի ապագա տնտեսական և հոգևոր զարգացումը կապված է հենց նախագահական համակարգին անցնելու հետ:

Ի պատասխան վերջին շրջանում տարածված լուրերի այն մասին, թե Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, վերջինս շտապեց հերքել այդ տեղեկատվությունը: Գյուլը հայտարարեց, որ ակտիվ քաղաքականություն վերադառնալու և առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերջ տրվեցին նաև այն խոսակցություններին, որոնց համաձայն' առաջիկայում պատգամավոր դառնալու մտադրություն ունի նաև Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը: Խնդիրն այն է, որ Էրդողանը հավանություն չի տվել Ֆիդանի' կուսակցության անդամ լինելու դիմումին: Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավարը հայտնել է, որ հետ է վերցրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն ներկայացրած իր դիմ ումը: Ավելին, արդեն շաբաթվա վերջում Ֆիդանը պաշտոնապես անցավ իր նախկին պարտականությունների կատարմանը:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանի նախաձեռնությամբ Շիրինջե գյուղում երկար տարիների աշխատանքի արդյունքում վերանորոգված և վերականգնված «Նիշանյանի տներ» անունով հայտնի 16 շինություն, որոնք հյուրանոցային ծառայություն են մատուցում, քանդվելու են: Նիշանյանն ավելի վաղ այդ տները նվիրատվության միջոցով հանձնել էր թուրք գրող Ազիզ Նեսինի անվան հիմնադրամին: Հենց այս հիմնադրամին էլ Սելչուքի քաղաքապետարանը փոխանցել է քանդելու մասին ստացված որոշումը, որում նշվում է, որ դրանք «ապօրինի շինություններ են», հետևաբար ենթակա են «անհապաղ քանդման»:

Անցնող օրերի ընթացքում խոսվեց մեկ այլ դեպքի մասին, որը կատարվել էր Ստամբուլում բնակվող հայազգի կնոջ հետ: Զ. Ք. անունով կինն իր հասցեին հնչեցված սպառնալիքների հետևանքով զրկվել է սեփական տնից: Ամուսնուց առանձին, երեխայի հետ բնակվող ստամբուլահայ կնոջ պատմությունը սկսվել է 2010 թվականից, երբ նա սկսել է աշխատել Ազիզ Քադաքալին պատկանող մի ձեռնարկությունում: Սեփականատիրոջը որոշակի գումար պարտք տալուց հետո հայ կինը, չկարողանալով հետ ստանալ գումարի կեսը, հեռացել է նախկին աշխատավայրից և տեղավորվել մեկ այլ աշխատավայրում: Գործից հեռանալուց հետո Զ. Ք.-ն սկսել է սպառնալիքներ ստանալ Քադաքալից և դիմել է ոստիկանությանը, սակայն դա որևէ արդյունք չի տվել: Հայ կնոջ նկատմամբ սպառնալիքները շարունակվել են: Մասնավորապես սպառնացողեները նշել են. «Դու հայ ես, մենակ ես: Մենք գիտենք, թե որ դպրոցում է սովորում քո երեխան»: Այս ամենից հետո նրանց ստիպել են ստորագրել մի փաստաթուղթ, որով, առանց իմանալու, կինը վաճառել է սեփական տունը: Ճարահատյալ Զ. Ք.-ն դիմել էր դատարան' արդարադատություն պահանջելով:

Այս շաբաթ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը բարձրաձայնեց տեղի հայ համայնքի կարևորագույն խնդիրներից մեկի՝ Հայաստանից մեկնած հայերի երեխաների կրթության հարցի մասին: Հայաստանցի երեխաները ներկայում կրթվում են իրենց առջև դռները բացած Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցու նկուղում: Հրանտ Դինքի անունը կրող այս դպրոցում սովորում է շուրջ 150 աշակերտ: Նրանք նստում են արևի լույսից զրկված, փոքր դասարաններում: Դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը լրագրողի հետ զրույցում նշել է, որ իրենք անում են հնարավոր ամեն բան երեխաների որակյալ կրթության ապահովման համար, սակայն կան շատ արգելքներ ու խնդիրներ: Նա պատմել է, որ իրենք չորս և հինգ տարեկան երեխաների համար ունեն երկու տարրական դասարան: Դպրոցում ուսուցումը կատարվում է մինչև ութերորդ դասարան:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պաշտոնական Անկարան արդեն սկսել է մտահոգվել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի առնչությամբ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով այդ ուղերձին, նշել է, որ այս անգամ էլ, իր կարծիքով, նախորդ տարի արվածին նման հայտարարություն հնչելու: Արտգործնախարարի համոզմամբ' «այլ հայտարարությունները թուրք-ամերիկյան հարաբերություններին լուրջ վնաս կարող են հասցնել»:

Շաբաթվա վերջին թուրքական մամուլը ողողված էր Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի՝ Երևանում արած հայտարարությամբ, որով նա կոչ էր արել Գերմանիային ճանաչել «100 տարի առաջ Օսմանյան հողերում հայերի դեմ իրականցված ցեղասպանությունը»: «Արդեն ժամանակն է' Հայոց Ցեղասպանության 100-րդ տարում չթաքցնել այս եզրույթը: Ցավով եմ արձանագրում այն փաստը, որ Գերմանիայի կառավարությունը ոչ ճիշտ լեզվով է խոսում հայերի դեմ 1915-16թթ. իրակ անացված հանցագագործությունների մասին»,- նշել էր նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողիԼիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էԱվտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
Ամենադիտված