Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը 

Իտալական արխիվներում պահվող հայ ազգի ցավով լի էջերը

ԱՐԽԻՎ

Զակոմո Գորինիին, ով հայտնի է որպես 1911-1915 թթ. Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս և այնուհետև մինչև 1923-ը' Հայաստանում Իտալիայի դեսպան, իտալական դիվանագիտական շրջանակներում նաև հայտնի է որպես Իտալիայի արտգործնախարարության արխիվի հիմնադիր: Հենց այստեղ՝ «Կատալոգի» 60-րդ համարի տակ Հայաստանին վերաբերող նյութերն են, որ բաժանված լինելով 8 արխիվային թղթապանակների, ընդգրկում են 1891-1914 թթ. քաղաքական բնույթի բոլոր փաստաթղթերը:

Իտալիան միակ տերությունն է, որի արխիվներում պահպանվող Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերը մինչև վերջին ժամանակներս գրեթե անհայտ էին հայ հանրությանը: Այդ բացը լրացնելու համար Իտալիայում ՀՀ դեսպանության միջնորդությամբ և Իտալիայի արտաքին գործերի նախարարության թույլատվությամբ Արամայիս Բալոյանի կողմից Իտալիայի ԱԳՆ պատմական դիվանագիտական արխիվում կատարած աշխատանքի արդյունքում ստեղծվել է «Իտալիայի արտաքին գործերի նախարարության պետական դիվանագիտական արխիվի վավերագրերը հայկական հարցի մասին 1913-1923 թթ.» գիրքը:

«Արմենպրես»-ը ներկայացում է հատվածներ այդ գրքից:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եվրոպական տերություններն իրենց արտաքին հետաքրքրությունների մաս դարձրեցին Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության հարցը: Հայկական հարցն այդ պետության արտաքին քաղաքականության որոլտ մտել է 1877-1878 թթ.ռուս-թուրքական պատերազմի և 1878 թ. Սան-Ստեֆանոյի պայմանագրի կնքումից հետո, որտեղ առաջին անգամ Հայկական հարցը մուտք է գործել միջազգային դիվանագիտական շրջանակների քննարկման ոլորտ: Իտալիային սկսեց հուզել այս հարցը, քանի որ մտավախություն ուներ, որ Օսմանյան կայսրության պարտության հետևանքով այլ գերտերություն կարող էր իր ազդեցությունը ուժեղացնել այս տարածքում, և ինքը կորցներ ազդեցությունը Միջերկրական ծովի շրջակայքում:

1878 թ. Բեռլինի համաժողովի նախօրյակին եվրոպական առաջին մայրաքաղաքը, ուր այցելել էր Մկրտիչ Խրիմյանի գլխավորած հայ ազգային պատվիրակությունը, Հռոմն էր: Այստեղ նրան ընդունել էր արտգործնախարար Լուիջի Կորտին, ով, ըստ Արման Կիրակոսյանի, ընդհանուր արտահայտություններով խոստացել էր պաշտպանել հայերի պահանջները:

«Կոստանդնուպոլսում Իտալիայի դեսպանատան հանձնակատար Սֆորցան՝

Իտալիայի արտաքին գործերի նախարար Տիտոնիին

Կոստանդնուպոլիս, 6 ապրիլի, 1908թ.

Պարոն նախարար,

Անցած ամսվա 23-ին մուսուլմանները Վանում մոտ 60 հայի են սպանել: Ռուսաստանի դեսպանին հասած տեղեկությունների համաձայն, այդ ոճիրն իրականացնողների մեջ եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ. ներկա է եղել, նույնիսկ, վերաքննիչ դատարանի նախագահը:...»

1890-ականների կեսերին, Հայկական հարցի սրման պահին իտալական կառավարությունը սուլթանից պահանջեց իրագործել հայկական բարենորոգումների ծրագիրը, ապահովել Օսմանյան կայսուրության քրիստոնյաների կյանքի անվտանգությունը և եվրոպական մյուս տերությունների հետ համատեղ քայլեր ձեռնարկեց հայերի նոր ջարդեր թույլ չտալու ուղղությամբ: Սակայն հետագայում՝ 1912-1914 թթ. Հայկական բարենորոգումների հարցի քննարկման ժամանակ Իտալիան, պաշտպանելով իր դաշնակից Գերմանիային և Ավստրո-Հունգարիային, հիմնականում հանդես էր գալիս բարենորոգումների ռուսական նախագծի դեմ: Այսպիսով մերժելով վեց վիլայեթներից հայկական միասնական մարզ ստեղծելու գաղափարը:

«Կոստանդնուպոլսում Իտալիայի դեսպան Գարոնին՝

Իտալիայի Արտաքին գործերի նախարար Սոնինոյին

Կոստանդնուպոլիս, 27 մարտի, 1915թ.

Պարոն Նախարար,

Ամերիկյան դեսպանատունը տեղեկություններ է ստացել Ուրմիայում տեղի ունեցած ջարդերի մասին, որին զոհ են գնացել նաև ամերիկացի և ֆրանսիացի հպատակներ: Վանի մեր արքայական հյուպատոսական գործակալը հեռագրել է Գորինիին և ափսոսանք հայտնել հայերի ջարդերի կապակցությամբ...»:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական գրաքննությունն այնքան էր խստացված, որ նույնիսկ ստուգվում էր դիվանագիտական փոստը, և այն հաճախ տեղ չէր հասնում: Նաև վկայություններ կան, որ պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում գտնվող հյուպատոսարանների փակման և գույքի տեղափոխման ընթացքում արխիվները հաճախ ոչնչացվում էին:

«Կոստանդնուպոլսում Իտալիայի դեսպան Գարոնին՝

Իտալիայի Արտաքին գործերի նախարար Սոնինոյին

Կոստանդնուպոլիս, 26 ապրիլի, 1915թ.

Որոշ ժամանակ է արդեն, ինչ օսմանյան կառավարությունն անվստահություն է ցուցաբերում առաջադեմ հայ դասի նկատմամբ, որը կասկածվում է Ռուսաստանի հանդեպ համակրանք ունենալու մեջ: Հայ պաշտոնյաներն ազատվում են զբաղեցրած պաշտոններից և զրկվում՝ վստահությունից: Մի քանի օր է, ինչ այդ անվստահությունն ավելի է շեշտվել, և իշխանություններն ուղղակիորեն անցել են մայրաքաղաքի նշանավոր հայերի ձերբակալություններին ու նրանց արտաքսմանը: Չնայած ստուգելու հնարավորություն չունեմ, բայց հավանական է, որ նման միջոցառումներ իրականացվում են նաև մայրաքաղաքից դուրս, Զեյթունում և Վանում իրականացվող ջարդերի մասին ինձ են հասել տեղեկություններ, որոնք հայտնում եմ նաև Ձեզ:

Գարոնի»

Սակայն 1918-1920 թթ. Իտալիայի արտգործնախարարի լիազոր ներկայացուցիչը Թիֆլիսում և Երևանում համակարգում էր Հայաստանի Հանրապետությանն ու արևմտահայ փախստականներին ցուցաբերվող օգնության աշխատանքները:

«Իտալիայի արտաքին գործերի նախարար Սոնինոն՝

Պարոն Ջերմանո Դելլա Ռովերեյին

Հռոմ, 13 փետրվարի 1917թ.

Հարգարժան պարոն,

Իտալիայւմ հայերին զորակից կազմակերպություն հիմնելու մասին Ձեր սույն ամսի 11-ով թվագրված նամակին ի պատասխան տեղեկացնում եմ, որ ողջունում եմ Ձեր այդ ազնվական նախաձեռնությունն ի նպաստ մի ժողովրդի, որ շատ դժվարությունների միջով է անցել:

Ցավով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ անդամակցում որևէ կազմակերպության և չեմ կարող ընդունել Ձեր սիրալիր հրավերը:

Սոննինո»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Ամենադիտված