Եվրամիությունը նոր սահմանափակումներ է քննարկում ռուս դիվանագետների դեմ
Քաղաքական
Եվրամիության պատրաստվող 21-րդ պատժամիջոցային փաթեթում կարող է ներառվել նոր սահմանափակում ռուս դիվանագետների համար։ Խոսքը Եվրամիության տարածքում նրանց գտնվելու ժամկետը հինգ տարով սահմանափակելու գաղափարի մասին է, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրյուսելում շարունակում են քննարկել Ռուսաստանի դեմ լրացուցիչ քայլեր և փորձում են նոր մեխանիզմներ գտնել ռուս դիվանագիտական ներկայությունը սահմանափակելու համար։ Թեև որոշումը դեռ վերջնական չէ, գաղափարն արդեն ակտիվ քննարկումների փուլում է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը սկսել է Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցային փաթեթի նախապատրաստումը։ Նոր սահմանափակումները կարող են վերաբերել ռուսական «ստվերային նավատորմին», բանկերին, ռազմարդյունաբերական ընկերություններին, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են ուկրաինական հացահատիկի վաճառքի գործընթացներում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը