Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա
Արտակարգ Պատահար
Մայիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։25-ի սահմաններում Խորենացի փողոցի 47 հասցեի մոտ դարն ապրած, ամբողջությամբ փտած հաստաբուն ծառը արմատից պոկվել ու տապալվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով վնասվել է քաղաքացիներին պատկանող 3 ավտոմեքենա։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վնասված ավտոմեքենաների տերերի ինքնությունը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը