Ֆլիկի անսպասելի հայտարարությունը Լևանդովսկու և Ռեշֆորդի մասին
Սպորտ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է ակումբի հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկու և Մարկուս Ռեշֆորդի ապագային։
«Մրցաշրջանի ավարտին մենք ամեն ինչ կվերլուծենք և կհասկանանք մեր հետագա քայլերը։ Մարկուսը մեծ աշխատանք է կատարել մեզ համար, նրա վիճակագրությունը բավականին լավն է։ Ես ուրախ և երախտապարտ եմ նրան իր նվիրվածության համար։
Ինչ վերաբերում է Ռոբերտին, էլ ի՞նչ կարող եմ ասել։ Ես նրա հետ տիտղոսներ եմ նվաճել և անչափ հպարտ եմ, որ մարզում եմ նման ֆանտաստիկ ֆուտբոլիստի: Սակայն ունենք այն, ինչ ունենք, և կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Մարկուս Ռեշֆորդը մասնակցել է 47 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 13 գոլ և 12 արդյունավետ փոխանցում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը