Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ 

«Հաղթանակի գեներալները». Նվեր Սաֆարյան

Հասարակություն

Նվեր Սաֆարյանը ծնվել է 1907 թվականի հոկտեմբերի 23-ին Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Արճեշ քաղաքում:

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ

Մեծ եղեռնի դժնդակ օրերին փոքրիկ Նվերը կորցնում է հորը: Երկու երեխաների հետ Էջմիածին տեղափոխված մայրը հիվանդությունից մահանում է 1918թվականին, որից հետո Նվերին տեղափոխում են Օշականի որբանոց:

Փառահեղ ուղու սկիզբը

1927թվականին Նվեր Սաֆարյանն ավարտում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոցը, որից հետո նշանակվում է Կլիմենտ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի հրամանատար: 1940թվականին նրան նշանակում են Կիևյան հատուկ զինվորական օկրուգի 58-րդ դիվիզիայի 170-րդ գնդի շտաբի պետ:

Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմի սկզբում' Նվերը կռվում էր սահմանամերձ Նադվոռնայա քաղաքի շրջանում։ 1941թվականի հոկտեմբերին նրան նշանակում են 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ: 1942թվականի հունիսի 15-ից Նվերը որպես 295-րդ դիվիզիայի հրամանատար կռվում էր Կովկասում:

89-րդ դիվիզիայի հրամանատար

«1942թվականի հոկտեմբերի 25-ի առավոտյան Նալչիկի ուղղությամբ թշնամու ուժեղ գրոհից հետո հարկադրված էինք նահանջել: Հակառակորդը չի կարողանում առաջանալ: Ետ են շպրտվում նրա գրոհները: Իսկ ի՞նչ է պատահել, ի՞նչու են ինձ կանչել»,-ճանապարհին այս մտքերը հանգիստ չէին տալիս նրան, դա 1943թվականի փետրվարի 12-ի լուսաբացն էր: Գնդապետ Սաֆարյանը նոր էր հասել ռազմաճակատի շտաբ: Այն տեղավորված էր մի երկհարկանի քաղաքացիական փոքրիկ շենքում: Ընդունարանում ոչ ոք չկար: Հանկարծ աջակողմյան դռնից դուրս եկավ մի երիտասարդ կապիտան և ներս հրավիրեց: Գեներալ-գնդապետ Մասլեննիկովը զրույցն սկսեց առանց նախաբանի. «Ընկեր Սաֆարյան, Ձեզ կանչել ենք 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար: Նրա հրամանատար'գնդապետ Վասիլյանը Գարբուզովայա Բալկայի մոտ հերոսաբար զոհվել է»,-ասաց նա:

Սաֆարյանը լուռ էր. առաջարկը նրա համար շատ անսպասելի էր: «Ընկեր գեներալ, չեմ ցանկանում: Ես սիրում եմ իմ դիվիզիան, իմ զինվորներին և չեմ կարող նրանցից բաժանվել»,-պարզաբանեց Նվերը:

Մասլեննիկովը և ռազմխորհրդի անդամը նայեցին իրար: Նրանք լավ գիտեին' եթե Նվերը ասաց' ասաց: Ռազմխորհրդի անդամ ավելի մոտիկից գիտեր Սաֆարյանին: «Ընկեր Սաֆարյան, չէ որ Դուք հայ եք և ավելի լավ գիտեք հայ ժողովրդին, քան որևէ մեկ ուրիշը»,- ասաց գեներալ-մայոր Ֆոմինիխը:

«Համաձայն եմ»,-մտքում վճռեց Նվերը և նրան թվաց, թե մի պահ մտածեց բարձրաձայն ու գեներալներն իրեն լսեցին: Ճիշտ է նրանք չլսեցին նրան, բայց դեպքի արտահայտությունից կռահեցին պատասխանը: «Ընկեր Սաֆարյան, գնացեք և ընդունեք 89-րդ հրաձգային հայկական դիվիզիան: Ամեն ինչ լավ կլինի»,-հրամայեց Մասլեննիկովը: Վիլիկ Զաքարյան, «Գեներալ Նվեր Սաֆարյան», 1978թ.

Մարտական մկրտություն Նովոռոսիյսկում

1943թվականի սեպտեմբերի 12-ին Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի զորքերը անցան ընդհանուր հարձակման: Գիշերվա ժամը 3-ին 89-րդ դիվիզիան հարձակման անցավ: Գնդապետ Սաֆարյանը հետևում էր մարտին և, երբ թշնամու խրամատները գրավեցին, նա հրամայեց հրետանու կրակը փոխադրելով առաջ'ստեղծել կրակե պատնեշ: Թշնամին կատաղորեն դիմադրում էր, բայց բարձունքը գրավվեց:

Հունան Ավետիսյան

1943թվականի սեպտեմբերի 16-ի առավոտյան դիվիզիայի զորագնդերը կրկին անցան գրոհի: Կապիտան Մ. Մուրադյանի գումարտակի ռազմիկները գրոհով առաջանում էին դեպի Դոլգայա լեռան գագաթը: Թշնամին կատաղի դիմադրում էր: Գրոհայիններից մի քանիսն ընկան, մյուսներն առաջանում էին: Հանկարծ Նվերը նկատեց, որ ռազմիկներից մեկը սողեսող առաջ է գնում: Ռազմիկն իրեն նետեց կրակակետի հրակնատը, մարմնով փակեց այն: Ծանր, տխրամած ամպ իջավ գնդապետի դեմքին: 390-րդ հրաձգային գնդի, 4-րդ հրաձգային վաշտի դասակի հրամանատարի օգնական ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը զոհվեց (հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում): ԽՍՀՄ հերոսի կոչում հետմահու ստացել է նաև Սուրեն Առաքելյանը: Կարմիր բանակային Ջահան Կարախանյանին նույնպես շնորհվեց ԽՍՀՄ հերոսի կոչում:

Հյուսիսային Կովկասում մարտերն ավարտվեցին: Առջևում Ղրիմի ազատագրման գործողությունն էր: Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.», 2010թ.

Ղրիմի ազատագրումը

1943թվականի նոյեմբերի 1-ից Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի զորքերը Սևծովյան նավատորմի, Ազովյան ռազմական նավատորմի հետ միասին սկսեցին Կերչի թերակղզու դեսանտային գործողությունը: Կերչի մատույցներում ստեղծվեց 10 կմ ճակատով և 6 կմ խորությամբ պլացդարմ: Նոյեմբերի 21-ին 89-րդ Թամանյան հայկական հրաձգային դիվիզիան դեսանտ իջեցրեց Կերչի թերակղզի: Այդ ընթացքում դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում:

Կերչի պլացդարմի առաջին գծի բնական դիրքը խիստ աննպաստ էր ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության համար: Գերմանացիները իշխող դիրք էին գրավում բարձունքներում և կարող էին խոցել գրեթե ամբողջ խորությամբ: Գեներալ-մայոր Սաֆարյանը, գնահատելով իրավիճակը, զորամասերը վերախմբավորեց Վոյկովի անվան գործարանի շրջանում, հաշվի առնելով որ թշնամին Միհրդատի բարձունքում տեղադրել է հրետանի, իսկ գործարանի տարածքը հնարավորություն էր տալիս քողարկվելու:

Հաջորդ օրը նա ստանում է գրավոր հրաման, որում ասվում էր. «89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան Վոյկով գործարանի շրջանից տեղափոխել դիմացի բարձունքները»: Նվերը կարդաց հրամանը ու վրան մակագրեց. «Առայժմ սպասել»:

Երկու օր անց Նվերին կանչեցին բանակի հրամանատարի մոտ: «Ի՞նչ իրավունքով չեք կատարում հրամանը»,-հարցրեցին նրան: Նվերը պարզաբանեց. «Ընկեր բանակի հրամանատար գեներալ Չուդակովի առաջարկած բարձունքները այնպիսին են, որ տեղնուտեղը կոչնչացվի»:

Մտածումների մեջ ընկավ բանակի հրամանատարը և մոտեցավ սեղանի մեծ քարտեզին'ստուգելու Սաֆարյանի պատճառաբանությունը: «Այո, ճիշտ է, չարժեր, ընկեր Սաֆարյան կատարել այդպիսի հրամանը:

Մերձսևծովյան բանակը, որի կազմում էր նաև 89-րդ դիվիզիան, 1944 թվականի ապրիլի 11-ին լաուսաբացին գրավեցին Կերչը:

Շարունակելի...

Պատրաստեց Հենրիխ Մարգարյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ Reuters
Ամենադիտված