Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին
Սպորտ
Աշխարհի առաջին ռակետ, ղազախ թենիսիստուհի Ելենա Ռիբակինան չի կարողացել դուրս գալ Պեկինում անցկացվող WTA-1000 մրցաշարի երրորդ շրջան՝ երկրորդ շրջանում պարտվելով աշխարհի 118-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևային։
Հանդիպումը տևել է 2 ժամ 12 րոպե և ավարտվել Չարաևայի հաղթանակով՝ 3:6, 6:4, 6:3 հաշվով։ Ռիբակինան կատարել է երեք էյս, թույլ տվել յոթ կրկնակի սխալ և վեց բրեյք-փոյնթից իրացրել չորսը։ Չարաևան կատարել է վեց էյս, թույլ տվել երեք կրկնակի սխալ և ութ բրեյք-փոյնթից իրացրել հինգը։
Հաջորդ շրջանում Չարաևան կմրցի բրիտանացի թենիսիստուհի Սոնայ Քարթալի հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ