Ջուր չի լինելու. Հասցեներ Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան ԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ 

Ընթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցել

Քաղաքական

Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվել է «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան:

Համաժողովն անցկացվում է 2026-2027 ուսումնական տարին ընթերցանության տարի հռչակելու համատեքստում` Ուսուցչի օրվան ընդառաջ: Համաժողովի նպատակը սովորողների ընթերցանության կարողությունների շարունակական զարգացումն է՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորումից մինչև քննադատական, ինքնուրույն և ստեղծարար ընթերցողի ձևավորում։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և կարևորել Ուսուցչի օրվան ընդառաջ մասնագիտական քննարկումների ձևավորված ավանդույթը։ Նախարարի խոսքով՝ կրթությունը շարունակական խոսակցության, գաղափարների փոխանակման և նոր մոտեցումների քննարկման մասին է, իսկ ուսուցչական համաժողովները պետք է անմիջականորեն առնչվեն դասարանում կատարվող ամենօրյա աշխատանքին։ «Որքան ավելի շատ ենք քննարկում, կիսվում գաղափարներով և այդ քննարկումների ընթացքում առնչվում մեզ համար նոր թեմաների, այնքան ավելի արդյունավետ է արդյունքը, որին ձգտում ենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ նախարարը նշել է, որ կրթության բովանդակային փոփոխությունների առանցքում պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի՝ այն տարբեր իրավիճակներում կիրառելու, վերլուծելու և լուծումներ գտնելու կարողությունը։ «Գիտելիքի փոխանցումը խնդիր չի լուծում։ Մարդը կարող է իմանալ աշխարհի բոլոր երկրների անուններն ու դրանց մայրաքաղաքները, բայց ինչպե՞ս է դա օգնելու նրան կյանքի ամենատարբեր իրավիճակներում. սա կրթության կարևոր խնդիրն է, որի լուծումը գտնելու հարցում դպրոցի դերն առաջնային է»,- ասել է նախարարը։

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև PISA-ի արդյունքներին՝ շեշտելով գիտելիքը գործնական հմտության վերածելու և ուսուցանվող բովանդակության՝ կյանքի հետ կապը երեխաների համար տեսանելի դարձնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ քաղաքացիների կրթվածությունն ու հմտությունները պետության զարգացման կարևոր նախապայմաններից են. «Մարդիկ են մեր ամենակարևոր հարստությունը, և կրթության ոլորտի աշխատանքը կա՛մ պետք է ավելացնի այդ հարստությունը, կա՛մ՝ ոչ»։

Խոսելով «Ընթերցանությունը բոլոր դասերին» խորագրի մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ընթերցելու, տեքստը հասկանալու և վերլուծելու հմտությունների ձևավորումը չի կարող դիտարկվել միայն լեզվական առարկաների շրջանակում. այդ ուղղությամբ պետք է աշխատեն բոլոր առարկաների ուսուցիչները։ «Երեխաները պետք է սովորեն կարդալ քիմիական խնդիրները, մաթեմատիկական խնդիրները, աշխարհագրության տեքստերը։ Չկա որևէ առարկա, որի ժամանակ տեքստն ընթերցելու հմտությունն առաջնային չէ»,- ընդգծել է նախարարը։

Նա կարևորել է նաև դասավանդման մեթոդների փոփոխությունը՝ նշելով, որ շփումը, հաղորդակցությունն ու քննարկումը պետք է լինեն դասապրոցեսի անբաժանելի մասը՝ սովորողին հնարավորություն տալով հասկանալու և վերլուծելու կարդացածը, քննարկելու և ձևակերպելու սեփական միտքը։ Նախարարն անդրադարձել է նաև ուսումնական նյութերի և դասագրքերի ընթեռնելիությանը։ Նրա խոսքով՝ մշակվել է դյուրընթեռնելիության ծրագրային գործիք, որը հնարավորություն է տալիս գնահատելու տեքստերի համապատասխանությունը սովորողների տարիքին և ընկալման մակարդակին։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր չափորոշչի ներդրման շրջանակում փոխվում է դասագրքերի փորձաքննության ընթացակարգը: «PISA-ի արդյունքների մասին խոսելիս պետք է նաև քննարկենք՝ արդյոք մեր երեխաների համար ձևավորե՞լ ենք սովորելու բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջավայրը, որպեսզի նաև նրանց արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին մենք ուզում ենք»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով համաժողովի խորագրի երկրորդ՝ «ճանաչողությունից դեպի մտածողություն» բաղադրիչին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տեքստը պարզապես կարդալը դեռևս չի նշանակում այն հասկանալու, վերլուծելու և սեփական եզրահանգումները ձևավորելու կարողություն։ Հետևաբար, կրթական գործընթացը պետք է նպատակաուղղված լինի նաև մտածողության զարգացմանը։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է 9-րդ դասարանի ավարտական քննությունների նոր ձևաչափին, որով «Գրականություն» և «Պատմություն» առարկաներից համակցված էսսե է անցկացվում: Էսսեն դիտվում է մտածողության զարգացման գործիք, որը սովորողին հնարավորություն է տալիս տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները համադրելու, վերլուծելու և սեփական եզրակացությունները ձևակերպելու։ «Այս քննությունը առարկաների մասին չէ. ընդհանրապես, դպրոցը ոչ թե առարկաների, այլ երեխայի մասին է։ Եվ մենք առաջին հերթին պետք է մեզ հարց տանք՝ ի՞նչ ենք ուզում, որ երեխաները սովորեն այդ առարկաներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հանրակրթության բովանդակային բարեփոխումներիի հիմքում դրված են PISA հետազոտության ընթացքում բարձրաձայնված և հանրային լայն շրջանակի համար տեսանելի դարձած խնդիրների լուծումները:

Ըստ նրա՝ բարեփոխումների իրական արդյունքը կախված է նրանից, թե որքանով են սահմանված մոտեցումները կյանքի կոչվում յուրաքանչյուր դպրոցում և դասարանում։ «Այն ամենը, ինչ գրվում է թղթի վրա, ոչ միշտ է իրականություն դառնում դասասենյակներում։ Մենք շատ հետևողական ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցի ամենօրյա աշխատանքը միտված լինի արդյունքի ապահովմանը: Եվ սա պետք է լինի բոլորիս կողմից գիտակցված անհրաժեշտություն»,- ասել է նախարարը։ Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին ամենօրյա մեծածավալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ուսուցչի աշխատանքի ամենամեծ գնահատականը հետաքրքրված, մոտիվացված և սովորելու ցանկություն ունեցող երեխան է։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և խորհրդանշական համարել ուսուցչական համաժողովի անցկացումը Երևանի պետական համալսարանում՝ ընդգծելով հանրակրթության և բարձրագույն կրթության շարունակական կապը։ Նրա խոսքով՝ դպրոցում ուսուցիչների ձևավորած գիտելիքներն ու կարողությունները հետագայում զարգացում են ապրում բուհում, և այդ աշխատանքի արդյունքն արդեն տեսանելի է համալսարան ընդունվող ուսանողների շրջանում։ «Վերջին մեկ-երկու տարում ընդունված ուսանողների շրջանում որոշակի փոփոխություններ են նկատվում՝ հատկապես քննադատական մտածողության առումով։ Սա, բնականաբար, կապված է դպրոցում ներդրված նոր չափորոշչի, ուսուցման նոր մոտեցումների հետ»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։ Նա անդրադարձել է նաև կրթական միջավայրի նշանակությանը՝ ընդգծելով, որ ժամանակակից և սովորելուն նպաստող միջավայրն ուղղակի ազդեցություն ունի կրթության որակի վրա։ Որպես օրինակ՝ նա ներկայացրել է ԵՊՀ գրադարանում վերջերս բացված նոր սրահը, որտեղ ուսանողները մինչև ուշ երեկո ընթերցում են, սովորում, աշխատում և քննարկումներ անցկացնում։

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը: «Որպես երեխայի կրթական իրավունքի գլոբալ առաջատար՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գիտակցում է, թե որքան կարևոր է ընթերցանությունը երեխայի ճանաչողական զարգացման համար դեռ վաղ տարիքից, և որքան կարևոր հիմք է այն ստեղծում դպրոցում հետագա ուսումնառության համար։ Երբ երեխաները չեն կարողանում լավ կարդալ, կրթության ոլորտում կատարվող մյուս ներդրումները չեն կարողանա արդյունք տալ, քանի որ ընթերցանության հմտությունը մյուս գիտելիքների և հմտությունների ձեռքբերման հիմնարար նախապայմանն է։ Առանց ընթերցանության՝ տուժում է երևակայությունը, իսկ երազանքները՝ մարում։ Ժամանակի ընթացքում դա կարող է ազդել երեխաների ինքնավստահության վրա, նվազեցնել նրանց ներգրավվածությունն ուսումնական գործընթացում և մեծացնել դպրոցից դուրս մնալու վտանգը», – նշել է Ղասսան Խալիլը՝ հավելելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես հավատարիմ գործընկեր, շարունակում է աջակցել ՀՀ Կառավարությանը, ակադեմիական համայնքին, ուսուցիչներին և ծնողներին՝ Հայաստանի երեխաներին կարդալ սովորեցնելու և ընթերցանությունը նրանց սիրելի զբաղմունքներից մեկը դարձնելու գործում։

Համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից: Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև Ուսուցչի օրվան նվիրված պարգևատրման արարողություն, որի շրջանակում պարգևատրվել են մի շարք ուսուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Տարվա լավագույնները» 2025-2026 ուսումնական տարվա մրցույթի հաղթողները։ Նրանք ընտրվել են ԿԳՄՍՆ կողմից իրականացվող «Ամսվա լավագույնները» մրցույթի հանրագումարով: Ընդհանուր առմամբ, 22 ուսուցիչ արժանացել է շնորհակալագրերի և դրամական պարգևների:

Մասնագիտական քննարկումները շարունակվել են «Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում. տեքստից մինչև տվյալներ» թեմայով պանելային քննարկմամբ, որին մասնակցել են կրթության, գիտության և հրատարակչական ոլորտների ներկայացուցիչներ։ Համաժողովի երկրորդ հատվածում մասնակիցներն աշխատել են չորս թեմատիկ բաժիններում՝ անդրադառնալով դասագրքի ընթերցման առանձնահատկություններին, գեղարվեստական տեքստի ընկալմանն ու հեղինակային խոսքին, PISA 2025-ի համատեքստում ընթերցանության մարտահրավերներին, ինչպես նաև թվային միջավայրում տեքստերի ընկալման և ընթերցանության հարցերին։

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչական համաժողովն անցկացնում է ԵՄ աջակցությամբ` ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԵՊՀ-ի և ԿԶՆԱԿ-ի հետ համագործակցությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված