Ժողովուրդը հաղթում է, ժողովուրդը չի կարող չհաղթել, եթե միասնական է, իսկ պահանջների մեջ` կոնկրետ և հստակ
Բլոգոսֆերա
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդը հաղթում է, ժողովուրդը չի կարող չհաղթել, եթե միասնական է, իսկ պահանջների մեջ' կոնկրետ և հստակ:
Իսկ պահանջը, շատերի համար դեռևս ոչ ամբողջական ընկալելի, դա փոփոխությունն է, ինչի կարիքն այդքան զգում է պետությունն ու հասարակությունը, ժողովուրդն ու քաղաքացին: Փոփոխությունը ուժ է, դինամիկա, զարգացում, մրցակցություն մարդկանց, խմբերի ու անհատների միջև, գաղափարների ու տեսլականների միջև: Մինչդեռ, չգիտես ինչու, Հայաստանում փոփոխությունը նույնացվում է անկայունության, քաոսի, անկառավարելիության, թշնամու ջրաղացին ջուր լցնելու հետ:
Սա է զանգվածային բողոքի դուրս եկած երիտասարդության մտքում և հոգում, և փոփոխությունների պահանջի ձևակերպումն ու իրագործումը' ժամանակի հրամայական:
Կոտրվում են բոլոր կարծրատիպերը, փչում է փոփոխությունների քամին»:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր