«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ 

Թքել եմ իշխանությունների երեսին. Տիգրան Ներսիսյան

Բլոգոսֆերա

Տիգրան Ներսիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Թքել եմ ես այն իշխանությունների երեսին, որ կարող են այսպես վարվել իր ժողովրդի հետ, և սա մեկ օրվա բան չի, երեք ամսվա բան չի, կամ հինգ տարվա, տասը տարվա, արդեն քսանհինգ տարի է։ Ոչինչ չեմ հիշում, ընդամենը իմ ապրած կյանքին եմ անդրադարձ կատարում, որ ապրել եմ, ստեղծագործել եմ, ընտանիք եմ կազմել ի'մ երկրում, ի´մ քաղաքում, ի´մ հայրենիքում, և մի վարկյան իսկ չեմ բացակայել։ Եվ ովքեր որ եկել են, ովքեր կարողացել են, ովքեր դարձել են, քսանհինգ տարի խաբել են, կեղեքել են, հավատազրկել են, թալանել են, ջարդել են, կրակել են, սպանել են. եւ, ի վերջո, ի՞նչն են սպանել՝ հավատն են սպանել մարդու մեջ, մարդուն են սպանել՝ մինչև երեկ, մինչև այսօր, մինչև այն լուսավոր աոավոտը, որ իրենց հետ բերեցին ոգով ուժեղ, հպարտ, ազնիվ մեր երիտասարդները։ Եվ ովքեր՞ են անում՝ ինչպես մեր ամենայն հայոց բանաստեղծն է ասել «նույն մարդիկը նույն ճանապարհներով»։ Ո՞վ է մեղավոր. ես եմ մեղավոր, բոլորս ենք մեղավոր, բոլո´րս՝ ամեն մեկն իր չափով, ամեն մեկն իր տեղում։ Մեղավոր եմ որ այս տարիների ընթացքում եղել են պահեր, եղել են վայրկյաններ, որ հավատացել եմ, որ վստահել եմ, թե իրենցից բացի, իրենց հարազատներից բացի, իրենց հետույքներից ու որովայններից բացի իրենց համար ուրիշ այլ սրբություններ էլ կան այս կյանքում։ Սխալվել եմ, սրբություն չունեք դուք:

Այնտեղ հավաքված այդ պայծառ երիտասարդությունը և ամբողջ ժողովուրդը, այո', այսօր կասեցում են պահանջում այդ հերթական անօրինական որոշման, այդ մի քանի դրամի բարձրացման, որը գուցե շատերի համար նաև օրհասական է, բայց, ի վերջո, ցասումն ու երազանքը ուրիշ է՝ տեսնել իր երկիրն արդար, արժանապատիվ, ազնիվ ու մաքուր։ Եվ ոչ մի ջրցան մեքենա, ոչ մի կեղտոտ բռունցք չի կարող կոտրել այդ ոգին։ Եվ ո՞ւմ եք խփում, ո՞ւմ եք ձեր այդ ջրի շիթով դաղում, տապալում՝ ձեր իսկ երեխայի տարիքի աղջկան, երիտասարդին, իմ երեխային, իմ հայրենակցի երեխային։ Ես չեմ ուզում նման ոստիկանություն ունենալ, ես չեմ ուզում նման « պաշտպան» ունենալ, որ նաև հայտնվի մի լպիրշ ցինիկ պատգամավոր ու ասի «շոգ էր՝ ջրեցին»։ Կարծում եմ՝ այնքան «հեղինակություն» ունես, որ հրահանգես ոստիկանապետիդ, որ քանի շոգերը չեն անցել՝ հարազատներիդ այդ շթով ջրի և այդ զովացնող ցնցուղից օգտվի նաև այն մտավորական մաեստրոն, որ կարծում է, թե ամեն ինչ ճիշտ է կատարվել։ Եվ ընդհարապես, մի´ փորձեք այդ ազնիվ պայքարը, այդ ազնիվ շարժումը, որն իրենք են ստեղծել, իրենք են առաջ տանում մինչ հաղթանակ իրենց ազնիվ ոգով՝ դարձնել շոու, տխեղծ ներկայացում, կապիկություն, մեյմունություն ձեր այդ կենդանի ու կիսամեռ պատերով, որն ուզում էիք ստեծել էն դեպքում, երբ բոլորը գիտեին, որ, համենայնդեպս, այդ պահին, այդ ժամանակ այլևս չեն հարձակվի… ձեր նախկին ու ներկա պատգամավորներով, նախկին ու ներկա նախարարներով, նախկինում թալանին մասնակցած՝ էսօր արդեն օպոզիցիայում գտնվողներով, եւ ժողովրդի հայհոյանքը ուղղված կոնկրետ անձին, որը ճիշտ էր և տեղին. պիտի որ պլշած աչքերով չդիմավորեր հայտնի նախարարը։ Կլոունադա մի սարքեք այդտեղ եկած, ձեր անձերին, ձեր իսկ կողմից, ձեր իսկ ուսերին բարձած էպիտետներով՝ մտավորականներս, հայտնիներս ու ոչ այնքան, աստղիկներս ու աստղաբույլերս ու ոչ այնքան, և այդ ամենը ձեր փոքրիկ, պուճուր, չնչին ցանկություններին հագուրդ տալու համար տեսախցիկների առաջ կանգնելու, խոսելու, ցույց տալու, նկարվելու սելֆիներ անելու ու ամենակարևորը՝ ասելու բաղձալի նախադասությունը՝ «ժողովրդի կողքին ենք»։ Այդ երիտասարդները ձեր ուղղորդման, ձեր շտկման կարիքը չունեն, որովհետև ամեն ինչ անում են ճիշտ, նաև տեսել են ձեր ուղղորդումների ու շտկումների արդյունքները, բազմաթիվ անգամներ։ Ես միշտ, նույնիսկ «ժողովուրդ» բառը չեմ օգտագործի, միշտ, մարդկանց կողքին եմ եղել՝ հայ մարդու, իմ հայրենակցի, գործս էլ է նրանց համար եղել, նրանց հետ՝ թե´ բեմում, թե´ էկրանների առջև։ Ծնունդով էլ մշեցի հասարակ գյուղացու տոհմի մի ճյուղն եմ։ Այն ժամանակ էլ, երբ Տիրոջ Սուրբ ծննդյան սուրբ ծիսակատարության ժամանակ ամպհովանի եմ կրել՝ էլի մարկանց ու իմ հայրենիքի կողքին եմ եղել, որովհետև հարգում եմ իմ եկեղեցին, իմ դրոշը, իմ զինանշանը և իմ հայրենիքի բոլոր սիմվոլները»:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումՏեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 3696 մարդ Մեսսիի 911-րդ գոլը Տոկաևը հույս ունի տարեվերջին հանդիպել Թրամփի հետԺամանակն է, որ Եվրոպան դիվանագիտական ​​երկխոսություն հաստատի Պուտինի հետ․ ՍտուբԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը սպառնացել է Իրանին, եթե գործարքը հետաձգվիՆեթանյահուի գրասենյակը կոշտ է արձագանքել Էրդողանի հարձակումներին Իսրայելի վրաԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի հարավում 14 մարդ է զոհվելՀունիսի 7-ին ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱրթուր Օսիպյանի պատմությունը շատ լավ ցույց տվեց, որ Հայաստանում կա քաղհասարակություն. Դանիել ԻոաննիսյանԻրանը պնդում է, որ ԱՄՆ-ի հարվածները կարող են Թեհրանին հեռացնել խաղաղության բանակցություններիցԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելFox News. Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նոր հարվածներ հասցնել ԻրանինԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըPTV. Պակիստանի Մի-17 ինքնաթիռը վթարի է ենթարկվել ՔաշմիրումՄեծ Բրիտանիան նոր հայտարարություն է արել Մերձավոր Արևելքի վերաբերյալTelegraph. Մեծ Բրիտանիան մտադիր է օգնել Ուկրաինային մշակել Patriot հակաօդային պաշտպանության համակարգի այլընտրանքԻրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի հարվածներինԿոռուպցիայի կանխարգելման ոլորտում նոր մեխանիզմներ են ներդրվելԷրդողան. Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնալիք են դարձել նաև Թուրքիայի համարՖիդանը Բուլղարիայում կքննարկի Ուկրաինայի հարցի կարգավորումըՀունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ ԴվորկովիչըԲՀԿ-ն կլինի խորհրարանում. ձայները վերականգնվել ենԸնտրությունների արդյունքում իշխանությունը վերածվել է ոչ թե «կաղ», այլ «անոտ բադիկի». Հակոբ Բադալյան (տեսանյութ)«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըՀնագետները հայտնաբերել են մանկական մնացորդներ՝ գանգի վրա հնագույն վիրահատության հետքերովՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԱրժանի էինք հաղթանակի. Արթուր Սերոբյանը՝ հավաքականում իր առաջին գոլի և Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասինՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայնԹրամփը հայտնել է այսօր Իրանին հարվածելու մտադրության մասին 1.5 տարի ունենք Փաշինյանին հեռացնելու համար, դրանից հետո՝ մեզ քշելն էլ քիչ կլինի (տեսանյութ)Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը
Ամենադիտված