«Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում է բռնությունը կանխարգելելու միակ նպատակով»
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հնչած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկացել է, կամ ջանքեր է գործադրել, որ ցուցարարները մնան Բաղրամյան պողոտայում, հարկ եմ համարում կրկնել.
Նիկոլ Փաշինյանը ինչպես նախկինում՝ չի մասնակցում ցուցարարների որոշումների կայացմանը, չունի և չի փորձում ազդեցություն ունենալ այդ որոշումների կայացման վրա։ Իրավիճակի ցանկացած այլ մեկնաբանություն թյուրըմբռնման կամ նենգափոխման հետևանք է։
Ն. Փաշինյանը Բաղրամյան պողոտայում է «Կենդանի պատ» նախաձեռնության շրջանակներում՝ բռնությունը կանխարգելելու միակ նպատակով»։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր