Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Եվրոպայի երեք խոշոր տերություններ խնդրանքով դիմել են Ռուսաստանին (տեսանյութ) Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը (տեսանյութ) 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ) Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» 

Հոգևորականները նստացույցերին առաքելությունն իրականացնում են Կաթողիկոսի օրհնությամբ. Բագրատ Սրբազան

Հասարակություն

Էլեկտրաէներգայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին օրեր շարունակ ցուցարարների կողքին են եղել նաև հոգևորականները: Նրանք դա արել են' հաշվի առնելով անհանգստություններն ու մտահոգությունը, որ ունեին Ամենայն Հայոց Հայրապետն ու ողջ հոգևոր դասը: «Արմենպրես»-ը զրույցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածն ի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

-Սրբազան Հայր, մի քանի օր շարունակ Երևանում ընթանում են բողոքի ցույցեր ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Մենք տեսանք, որ հիշյալ գործընթացին մասնակից էիք նաև Դուք և որոշ հոգևորականներ. ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:

-Առաջին հերթին կուզեմ արձանագրել, որ այս գործընթացին հոգևորականներիս ներկայությունը պայմանավորված է այն մտահոգությամբ ու անհանգստությամբ, որ ունեն Ամենայն Հայոց Հայրապետը և մեր ողջ հոգևոր դասը՝ կապված դեպքերի հնարավոր վատթար զարգացումների հետ:

-Իսկ ի՞նչ է Ձեր դիրքորոշումը սակագնի բարձրացման առնչությամբ:

-Այո՛, ես ցանկանում էի անդրադառնալ այս հարցին, բայց Դուք ինձ կանխեցիք:

Ակնհայտ է, որ մեր երկիրը բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների առջև է կանգնած: Սա գիտակցում են ամենքը: Սակագների բարձրացումը սոցիալական հավելյալ բեռ է ենթադրում: Մենք մտահոգված ենք նաև, որ սոցիալական հարցը այլ շահարկումների ենթարկվելով՝ չհանգեցնի վտանգավոր և անկանխատեսելի հետևանքների: Մենք մեր առաքելությունն այստեղ տեսնում ենք հենց դրանում, որպեսզի մեր հովվական խնամքով և ծառայությամբ նպաստենք գործընթացների մեջ հանդարտության, խոհեմության ու զգոնության պահպանմանը, երկխոսության շարունակականությանը՝ բացառելով բախումներն ու բռնությունները:

-Սրբազան Հայր, լրատվամիջոցներում երբեմն-երբեմն հարցադրումներ են կատարվում նաև կապված նրա հետ, թե ինչու Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսքով հանդես չի գալիս այս իրավիճակում: Ի՞նչ է Ձեր պատասխանը:

-Գիտեք, այս օրերի ընթացքին իմ կողմից բազմիցս նշվել է, որ հոգևորականներս մեր առաքելությունն այստեղ իրականացնում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, և մեր ծառայությունն արդեն արտահայտում է այն դիրքորոշումը և ըմբռնումները, որ ունի Նորին Սրբությունը ծավալվող զարգացումների վերաբերյալ:

Առիթից օգտվելով՝ ուզում եմ մի դիտարկում ևս կատարել: Տարօրինակ է, որ տարբեր անձեր փորձում են Եկեղեցին հարմարեցնել իրենց պատկերացումներին, մի կողմից' ոստիկանապետը Եկեղեցու սպասավորներին հարցադրում է կատարում նրանց մոլորված լինելու մասին, մյուս կողմից' որոշ ակտիվիստներ մեղադրում են եկեղեցականներին իշխանություններից պատվիրակված լինելու մեջ, շատ հաճախ խոչընդոտում են նրանց հովվական գործունեությունը և այլն: Ոմանք էլ իրենց պատկերացումներից ելնելով, ինչպես արդեն իսկ Ձեր հարցադրման մեջ արտահայտում եք, պահանջում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսի, այս կամ այն գործողությունները ձեռնարկի: Այս ամենի մեջ ես տեսնում եմ մի կարևոր բացթողում. հավանաբար անդրադարձ չի կատարվում, որ Եկեղեցին ունի իր գործելակարգը, սկզբունքներն ու մոտեցումները և գործում է համապատասխանաբար: Մենք վստահորեն կարող ենք ասել, որ Մայր Աթոռը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչև այս պահը անհրաժեշտը իրականացրել է և շարունակելու է իրականացնել:

-Սրբազան, լրատվամիջոցներում տեսանք Կիրիլ Պատրիարքի անունից շրջանառվող մի հայտարարություն, որում բացասական երանգներով է խոսվում հայության մասին: Ինչ է այս մասին Ձեր կարծիքը:

-Այս հայտարարությունը որևէ կապ չունի Ռուսաց Պատրիարքի հետ: Այս մասին Մայր Աթոռի կողմից պարզաբանման նպատակով կատարված հարցմանն ի պատասխան հավաստիացում կատարվել է նաև Մոսկվայի Պատրիարքարանի կողմից: Եվ հայտարարության բովանդակությունը ինքնին արդեն վկայում է, որ այն կեղծ է, և եթե չեմ սխալվում, տարածվում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ փորձելով ստվեր նետել այս շարժման սոցիալական բնույթի վրա:

- Ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը:

-Փառք Տիրոջը, որ մինչ այս պահը հնարավորինս պահպանվել է խոհեմությունն ու շրջահայացությունը: Ես կարծում եմ, որ ցանկացած հանգուցալուծում պետք է նպաստի երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը, սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի առաջընթացին և մեր պետականության առավել ամրապնդմանը: Աղոթում ենք, որ առկա իրավիճակը շուտափույթ լուծումներ գտնի և ժողովուրդը վերադառնա իր բնականոն կյանքին:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
CNN. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում ենԾառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)Եվրոպայի երեք խոշոր տերություններ խնդրանքով դիմել են Ռուսաստանին (տեսանյութ)Times Now. Հնդիկ նավաստիներ տեղափոխող երրորդ նավը մեկ շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտՀայաստան–ISA համագործակցությունը մտնում է նոր փուլՈրևէ միտում չեմ տեսնում, որ Ռուսաստանը չի շնորհավորել Փաշինյանին․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)Ուղիղ․ Փաշինյանը Կառավարությունում պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Չեխիան կարգելափակի ԵՄ պատժամիջոցները Իսրայելի ազգային անվտանգության նախարարի դեմԵրևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել ՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿոշտա. Հունիսի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հարցըՏուն չունես, մեքենա չունես, վարկ ունես, ի՞նչ պիտի անես, պիտի աշխատես և վաստակես եկամուտներ. Փաշինյան (տեսանյութ)Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը (տեսանյութ)Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասինՆիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» դեմԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները Ծիրանը, հանքային ջուրը և այլ ապրանքներն ի՞նչ գնով կարտահանվեն և որտե՞ղ Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմքԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ)Մեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. ՊապոյանԻրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներին և Հորդանանում գտնվող ռազմաբազայինԳեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանքԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել ԻրանինFT. ԵՄ-ը քննարկում է Կալասին դիվանագիտական ​​պաշտոնից զրկելու հարցըՄանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր#ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներԿապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակըՌուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետոՍասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումՏեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված