Թրամփը Իրանին կոչ է արել պատրաստվել․ ԱՄՆ-ից կոչ՝ գերիների ազատ արձակման պահանջով (տեսանյութ) Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Եվրոպայի երեք խոշոր տերություններ խնդրանքով դիմել են Ռուսաստանին (տեսանյութ) Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը (տեսանյութ) 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ) Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» 

Ցուցարարները զրուցում են, փոխանակվում են կարծիքներով (ուղիղ միացում)

Քաղաքական

01.01

Այս պահի դրությամբ Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանգիստ է: Ցուցարարները զրուցում են, փոխանակվում են կարծիքներով:

00.15

Բաղրամյան պողոտայում է նաև Ազգային անվտանգության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, ով կարծում է, որ ցույցի արդյունքները իսկապես աննախադեպ են և քաղաքական մթնոլորտը փոխվել է: 

23.59

Բաղրամյան պողոտայում է Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով զրուցում է ցուցարարների հետ: 

23.25

Բաղրամյան պողոտայում շարունակվում է նստացույցը: Վալերի Օսիպյանը բարձրախոսով զգուշացրեց ցուցարարներին, որ նրանք ժամը 23:00-ից հետո, իրավունք չունեն աղմկելու և արգելեց օգտագործել բարձրախոսներ:

22.10


Թեպետ ոստիկանությունը հորդորոց երաժշտություն չմիացնել, սակայն այս պահին Բաղրամյան պողոտայում հնչում է բարձր երաժշտություն: Մարդիկ պարում և ուրախանում են:

21.25


Բաղրամյան պողոտայում ցուցարարների շարքերում հարբած մարդիկ կան: Այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը'իրավապահների մի մեծ խմբով շրջելով ցուցարարների շարքերում: Պողոսյանը «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի հետ առանձնազրույցում նշեց, որ անհրաժեշտ է հեռացնել ալկոհոլ օգտագործած անձանց: Դավիթ Սանասարյան էլ իր հերթին խնդրեց փոխոստիկանապետին ցույց տալ նրանց, և պատրաստակամություն հայտնեց օգնել ոստիկանությանը ալկոհոլ օգտագործած մարդկանց ցուցարարների շարքերից հեռացնելու հարցում:

21.10


ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հորդորով ոստիկանները, սակայն, նահանջեցին հետ: Մինչ այդ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս մեկ անգամ հորդորեց բարիկադ ծառայող աղբարկղերի վրա բարձրախոսներ չտեղադրել:

20.50


Ակտիվիստ Դավիթ Սանասարյանը բանակցում է Հունան Պողոսյանի հետ, իսկ ցուցարարները ի հեճուկս ոստիկանության բարձր երաժշտություն են միացրել: Բաղրամյան պողոտոայում շարունակում է իրավիճակը լարված մնալ:

20.40

Այս պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը թեժացել է: Այստեղ է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության աշխատակիցները մոտեցել են ցուցարարներին և փորձում են հեռացնել տեխնիկան:

20.05

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն արգելում է Բաղրամյան պողոտայում օգտագործել բարձրախոսներ և այլ տեխնիկա: Նա քաղաքացիներին հորդորոց հեռացնել պողոտայից ողջ տեխնիկան: Ի պատասխան Վալերի Օսիպյանի հորդորին` քաղաքացիները բացականչեցին. «հե´ռա´ցի´ր, հե´ռա´ցի´ր», «ազատ, անկախ, Հայաստան»:

19.00


Բաղրամյան պողոտայում ցուցարարներից երկու երիտասարդ հացադուլ են հայտարարել՝ Հարություն Հարությունյանն ու Հայկ Պարիկյանը։

18.10

Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը արգելեց բարձրախոսներ տեղադրել:

18.00

Գյումրու Թատերական հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներն այս պահին ավարտված են:

«Գյումրին անցած օրերի ընթացքում ևս մեկ անգամ ապացուցեց, որ ունի լավ երիտասարդություն՝ պայքարող ու տոկուն, ավելին, ձևավորվեց պայքարի մի նոր մշակույթ»,-նշել է ակտիվիստներից Արմեն Ներսիսյանը:

17.06

«Ոչ թալանին» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում քննարկումներ էր սկսել վերջին երկու օրը բողոքի ակցիաների ղեկն իրենց ձեռքը վերցրած մի քանի քաղաքացիների հետ: Քննարկումը, որի օրակարգի մասին ոչ ոք չէր ցանկանում հստակ տեղեկատվություն տրամադրել, ընդհատումներով կայացավ երեք տարբեր հատվածներում: Վերջինից հետո նախաձեռնության անդամները գնացին' նշելով, որ դեռևս ոչինչ հստակեցված չէ: Ակցի այի մասնակից Սուրեն Սահակյանը, ով ևս մասնակցում էր քննարկմանը, ենթադրություն արեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կարող են միանալ իրենց որպես քաղաքացիներ: Նա նշեց, որ քննարկումներ են գնում որոշումների կայացման մեխանիզմները հաստատելու ուղղությամբ: «Այսինքն' ոնց անել, որ հավաքված բազմության մեծամասնության կարծիքը ի հայտ գա»,-ասաց նա:

15.54

Այստեղ ենք սկսել ու էնքան կմնանք մինչև պայքարի վերջին հասնենք: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հայտնել է ցուցարարներից մեկը:

15.53

«Հայազն»-ի անդամը հերքում է պահանջում Ժիրայր Սէֆիլյանից.

 

13.24

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կոչ են անում լուսավոր պայքարը կեղտոտելու փորձ չանել:

13.10

Անընդհատ լինել տարածքում բարդ էր, իսկ միայն փողոց փակելով խնդիր չենք լուծելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նաաձեռնության անդամ Սոֆիա Հովսեփյանը:

«Մեզ պետք էր մասնագետների օգնությունը, որ հասկանայինք, այն մանիպուլացիան, որ երկրի ղեկավարն արեց, պետք էր հասկանալ, ինչ կտա աուդիտը և այլն:

Առավել մանրամասն` այստեղ:

12.45

Քիչ առաջ մեկնարկել է «Ոչ թալանին» նախաձեռնության ասուլիսը:

«Աստված չանի իշխանություններն աուդիտը փորձեն վերածել իմիտացիայի, Աստված չանի խաբեություն տեղի ունենա: Որովհետև արդեն ոչ միայն Բաղրամյան պողոտան, այլ մի 3-4 փողոց միաժամանակ տարբեր կողմերից կփակվեն»,- ասաց նա:

Առավել մանրամասն` այստեղ:

12.00

Մեկնարկել է «Ոչ թալանին» նախաձեռնության ասուլիսը:

10.35

Երևանի փոխոստիկանապետը հորդորում է ցուցարարներին` «վեր կենալ, գնալ»:

10.14

Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում մահակ է փնտրում:

09.51

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` դիմելով «Նոյեմբերի 5»-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդուն` Շահեն Հարությունյանին` «ձգվի, ամուր եղի, խելառությունդ պահիր չափի մեջ, հա՞ բալես»:

«Դու շատ լավ հասկանում ես ամեն ինչ, դու խելացի տղա ես: Աստված պահապան ձեզ»,- ասաց Գասպարյանը:

09.45

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասում է, թե ոստիկանությունը չի պատրաստվում «կոտրել» երիտասարդ ցուցարարների ոգին և ցրել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում շարունակվող նստացույցը:

08.15

Բաղրամյան պողոտայում ցուցարարները մաքրում են տարածքը:

05.30

Արտակարգ դեպք է գրանցվել Բաղրամյան պողոտայում. «ՎԱԶ 2121» մակնիշի 11 AL 112 համարանիշներով ավտոմեքենայի վարորդը կայանել է այն պողոտայի սկզբնամասում և իր ուղևորների հետ դուրս եկել մեքենայից։ Ինչպես ավելի ուշ նշել են հենց իրենք, վարորդը և նրան ուղեկցող երկու կանայք եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Կանանցից մեկը սեռական հայհոյանքներ է հնչեցրել իրենց գոռգոռոցների վրա մոտեցած լրագրողներին, ոստիկաններին և ցուցարարներին, որոշ ժամանակ անց նրա մոտ նկատվել է ինքնազգացողության վատացում, կանչվել է շտապօգնություն։ Իրարանցումը շարունակվել է ևս մի քանի րոպե։ Այնուհետև դեպքի վայր է ժամանել ՃՈ սպա, ում ցուցումով նրանց կարգի են հրավիրել և հեռացրել պողոտայից։

Տեսանյութը (18+)՝ 1in.am–ի

04.00

Գիշերը բավական լարված է անցել Բաղրամյան պողոտայում։ Ինչպես արդեն հայտնել է ԼՈՒՐԵՐ.com–ը, Բաղրամյան պողոտա են եկել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող քաղաքացիներ, որոնցից մի կին, ով ներկայացել է իբրև ազատամարտիկ, վիճաբանություն և լարված իրավիճակ է ստեղծել։

Ուղիղ միացում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՓլուզում՝ Արագածոտնի մարզումԱռնվազն 22 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Պակիստանում ռազմական Մի-17 ինքնաթիռի կործանման հետևանքովՏԿԵՆ-ի բյուջեի կատարողականը կազմել է 92.3 տոկոսԹրամփը Իրանին կոչ է արել պատրաստվել․ ԱՄՆ-ից կոչ՝ գերիների ազատ արձակման պահանջով (տեսանյութ)Իսրայելը պատրաստվում է 61 բնակավայր հիմնել Արևմտյան ափինԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումըԵթե Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնեն, կընդունենք ի գիտություն. Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ն կարող է հաստատել Ուկրաինայի անդամակցության բանակցությունները գագաթնաժողովումՊՆ սպա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթԳալու են, իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն ԱԺ-ում. Փաշինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա անվճար ընդունելության տեղերըFox: Թրամփը պնդում է, որ հեռախոսազրույցներ է ունեցել իրանցի պաշտոնյաների հետՑանկացած հանգուցյալ տապանաքար ունի․ Փաշինյանն ընդդիմության մասին (տեսանյութ)Չեմ բացառում՝ ՌԴ-ն գազի գինը կարող է բարձրացնել, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրանից կգնենք․ ՀԾԿՀ (տեսանյութ)Windows-ում հայտնաբերվել է ռեկորդային թվով խոցելիությունԻ.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ ՔԿԵվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով․ Հակակոռուպցիոն կոմիտեԼիտվան զորքեր կուղարկի Հորմուզի նեղուցում գտնվող առաքելությանը հակամարտության ավարտից հետոՄոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն«Եթե ամեն ինչ այս երկրում դուք եք որոշում, իրավապահ համակարգ, ԿԸՀ ինչո՞ւ ենք ձեւական պահում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավոր«Ժողովրդավարության բաստիոնում ընտրություններից առաջ լրատվամիջոց են փակում, գործազուրկ դարձնում» Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի. Փաշինյանը՝ Պուտինի մասինԳուտերեշը կոչ է արել ԱՄՆ-ի և Իրանի միջև լիակատար հրադադարի և Հորմուզի նեղուցի բացմանՈրոշել ենք, որ Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար տիպի. Դավիթ ԽուդաթյանԳագիկ Ծառուկյանը «ստոիկա» կտար իրեն գործարք առաջարկեի. Փաշինյան (տեսանյութ)CNN. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում ենԾառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)Եվրոպայի երեք խոշոր տերություններ խնդրանքով դիմել են Ռուսաստանին (տեսանյութ)Times Now. Հնդիկ նավաստիներ տեղափոխող երրորդ նավը մեկ շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտՀայաստան–ISA համագործակցությունը մտնում է նոր փուլՈրևէ միտում չեմ տեսնում, որ Ռուսաստանը չի շնորհավորել Փաշինյանին․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)Ուղիղ․ Փաշինյանը Կառավարությունում պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Չեխիան կարգելափակի ԵՄ պատժամիջոցները Իսրայելի ազգային անվտանգության նախարարի դեմԵրևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել ՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿոշտա. Հունիսի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հարցըՏուն չունես, մեքենա չունես, վարկ ունես, ի՞նչ պիտի անես, պիտի աշխատես և վաստակես եկամուտներ. Փաշինյան (տեսանյութ)Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը (տեսանյութ)Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասինՆիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» դեմԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները Ծիրանը, հանքային ջուրը և այլ ապրանքներն ի՞նչ գնով կարտահանվեն և որտե՞ղ Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմքԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ)Մեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. ՊապոյանԻրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներին և Հորդանանում գտնվող ռազմաբազային
Ամենադիտված