Մարգարիտա Գասպարյանը շատ լավ խաղաց. Սերենա Ուիլյամս
Սպորտ
Ամերիկուհի թենիսիստ Սերենա Ուիլյամսը անդրադարձել է Ուիբլդոնի մրցաշարի առաջին շրջանում իր մրցակցին` Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանին և նշել.
«Նա շատ լավ խաղաց: Նա պատրաստ էր խոտածածկի վրա խաղին և շատ արագ ընդգրկվեց հանդիպմանը: Գասպարյանը ունեցավ մի քանի մաքուր կտրուկ հարված, այնպես որ ինձ համար բարդ էր: Ես չէի կարողանում որևէ բան անել դրանց հետ»,- Ուիլյամսի խոսքը մեջբերում է WTA-ն:
Նշենք, որ պայքարն ավարտվել է ամերիկուհու հաղթանակով` 6:4, 6:1 հաշվով:
Մրցաշարի զուգախաղում Ռուսաստանի ներկայացուցիչներ՝ Մարգարիտա Գասպարյանը և Ալեքսանդրա Պանովան, դուրս եկան երկորդ շրջան: Առաջին շրջանում 6:1, 4:6, 6:2 հաշվով հաղթելով Իսալին Բոնավենտյուր/Կատալին Մարոշի զույգին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ