Բեկոնի կտավները դարձել են Լոնդոնում Christie's-ի ամենաթանկ լոտերը
Գիտություն և Մշակույթ
Բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի երկթև նկարը Լոնդոնում դարձել է Christie's-ի արդի և հետպատերազմյան արվեստի ստեծագործությունների երեկոյան աճուրդի թոփ-լոտը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Իզաբել Ռոսթոռնի և Ջորջ Դայերի գլխի Էսքիզ» երկթև նկարը որը գնահատվել էր 8-12 միլիոն ֆունտ ստեռլինգ, վաճառվել է 12,2 միլիոնով:
Բեկոնի երկրորդ գործը՝ «Երկու տղամարդ դաշտում» կտավը, վաճառվել է 10,7 միլիոն ֆունտ ստեռլինգով: Այդ կտավը բնանկարի ժանրում նկարչի աշխատանքի հազվագյուտ օրինակ է: «Նկարն արտացոլում է Բեկոնի երկխոսությունը Վինսենթ Վան Գոգի հետ»,- ՌԻԱ Նովոստիի հետ զրույցի ժամանակ նշել է Christie's-ի ներկայացուցիչը:
Ընդամենը երեկոյան աճուրդից ստացվել է 95,6 միլիոն ֆունտ ստեռլինգ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)