Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին 

Արաբագետները մտահոգված են Կովկասում ԻԼԻՊ-ի ազդեցության հետագա ուժեղացման հնարավորությունից

Քաղաքական

«Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման մեկամյա գործունեության արդյունքում աշխարհի տարբեր մասերում գտնվող 35 իսլամիստական խմբավորում համավատարմության երդում են տվել ԻԼԻՊ-ի ղեկավարին: Լրագրողների հետ հուլիսի 1-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Կովկասում հունիսի 23-ին ԻԼԻՊ-ին հավատարմության երդում տվեցին Կովկասում բնակվող ծայրահեղականները. դա նշանակում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսական օգնություն է տրամադրելու Կովկասի իր «վիլայեթին» և նրանք պետք է գործով ապացուցեն, որ արժանի են մուսուլմանների խալիֆաթի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի ուշադրությանը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում Հյուսիսային Կովկասում բնակվող քրիստոնյաների' այդ թվում հայերի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ' չնայած հունիսի 29-ին Պենտագոնը հայտարարել էր, որ կոալիցիոն ուժերին հաջողվել է հետ բերել Իրաքում ԻԼԻՊ-ի զավթած տարածքների մոտ 25 տոկոսը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մեկ տարվա ընթացքում ընդլայնել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները' հատկապես Սիրիայում: «Արևմուտքը և Ամերիկայի Միացյալ Նահանգները օգտագործում են ԻԼԻՊ-ի գործոնը տարածաշրջանային իր գործընկերների' հատկապես Թուրքիայի, ինչպես նաև իրենց աշխարհաքաղաքական ընդդիմախոսների վրա ճնշումներ գործադրելու համար»,-ընդգծեց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք ԻԼԻՊ-ի մեկամյա գործունեությունը ինչ ազդեցություն է ունեցել հարևան Ադրբեջանի վրա, արաբագետները միակարծիք էին, որ 2015 թվականի ընթացքում ադրբեջանական իշխանությունները և մամուլը սկսել են շատ ավելի քիչ տեղեկություններ հաղորդել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցիների թվի մասին: «ԻԼԻՊ-ի կազմում կռվող ադրբեջանցիների քանակի մասին ճշգրիտ տվյալներ չկան: Միայն 2014 թվականի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-երը հայտնում էին սպանված հարյուրավոր ադրբեջանցիների մասին, ինչը նշանակում է, որ այդ թվից մոտ մոտ չորս-հինգ անգամ ավելի ադրբեջանցիներ կան ծայրահեղականների շարքերում: ԻԼԻՊ-ի կազմում հիմնականում կռվում են Ադրբեջանի հյուսիսային շրջանների սունիները»,-պարզաբանեց Սարգիս Գրիգորյանը:

Իր հերթին արաբագետ Արմեն Պետրոսյանը նկատեց, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են հնարավորինս անտեսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խնդիրը: «Այս տարվա ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-երում շրջանառվում են միայն իսլամիստ-ծայրահեղականների շարքերում կռված և Ադրբեջան վերադարձած մարդկանց դեմ տեղի ունեցող դատավարությունների և ձերբակալությունների մասին լուրերը, իսկ այլ տեղեկություններ պարզապես չեն հաղորդվում»,- շեշտեց նա:

2014 թվականի հունիսի 29-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը՝ ԻԼԻՊ-ը, հայտարարել էր, որ իր գրաված տարածքներում հիմնում է Իսլամական խալիֆաթ: Խմբավորման մամուլի քարտուղար Աբու Մուհամմադ ալ Ադնանին նշել էր, որ խմբավորման խորհրդատվական խորհուրդը, ղեկավարությունը և անդամները որոշել են հայտարարել իսլամական խալիֆաթ կազմավորելու և Աբու Բաքր ա լ Բաղդադիի մուսուլմանների խալիֆաթի ղեկավար դառնալու մասին:

ԻԼԻՊ խմբավորումը ռազմական գործողություններ է ծավալում Իրաքում և Սիրիայում' նպատակ ունենալով Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սուննի իսլամական պետություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասին
Ամենադիտված